Ես ոչ մի ստորագրություն չեմ տվել, անվստահություն հայտնելու պատճառ չունեմ․ ավագանու անդամ

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ես, որպես ավագանու անդամ, ոչ մի ստորագրություն չեմ տվել, չեմ էլ տալու, անվստահություն հայտնելու պատճառ չունեմ և համարում եմ, որ դա չի բխում Երևան քաղաքի շահերից։

Ուզում եմ հիշեցնել, որ քաղաքպետի մանդատը առաջնային մանդատ է, ընտրվել է ուղիղ Երևան քաղաքի բնակիչների կողմից։ Ավագանին ֆորմալ կարող է քաղաքապետ փոխել, բայց Երևանցիներն ուզու՞մ են փոխել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել