Քիչ առաջ այցելեցի ՀՀ քննչական կոմիտե և հանդիպեցի Մամիկոն Ասլանյանին․ Արթուր Վանեցյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ի սատարումն վանաձորցի մեր հայրենակիցների ընտրության, քիչ առաջ այցելեցի ՀՀ քննչական կոմիտե և հանդիպեցի Մամիկոն Ասլանյանին։

Անընդունելի և անթույլատրելի ենք համարում Հայաստանում արդարության ու ժողովրդավարական արժեքների ոտնահարումը և քաղաքացիների ընտրության հետ հաշվի չնստելու բոլոր փորձերը։

Վանաձոր համայնքի բնակիչների կամքը սակարկման ենթակա չի կարող լինել»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ  Քննչական կոմիտեից հայտնեցին, որ ձերբակալվել է Վանաձոր համայնքի նախկին ղեկավարը։

Մամիկոն Ասլանյանի ֆեյսբուքյան էջում հայտարարություն տարածեցին․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Հայտնում ենք, որ բացառապես համայնքի ղեկավարի ընտրության գործընթացը վիժեցնելու նպատակով ձերբակալվել է Մամիկոն Ասլանյանը:

Նա հայտնել է, որ իր կամքն անկոտրում է, գործն՝ արդար:

Պինդ մնացեք, սիրելի՛ վանաձորցիներ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել