Քանակական առումով հակակոռուպցիոն ռազմավարությունը ունի լավ կատարողական, բայց որակական առումով՝ դրանց ազդեցությունը թույլ է․ Սյուզաննա Սողոմոնյան

Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուցպիոն կոալիցիան դեկտեմբերի 9-ին` Միջազգային հակակոռուպցիոն օրվա կապակցությամբ քննարկում էին կազմակերպել, որին առկա և տեսակապի միջոցով մասնակցում էին երեք տասնյակից ավել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Միջոցառումն ուղղված էր հանրային վերահսկողության ռազմավարության իրականացմանը:

Քննարկմանը ներկայացվեց հակակոռուպցիոն ռազմավարության տարբեր ժամկետների իրականացման հանրային վերահսկողության վերաբերյալ մոնիթորինգի արդյունքները: Մոնիթորինգը վերաբերվում էր 2021 թվականի առաջին կիսամյակում իրականացված գործողություններին: Դրա իրականացման համար ընտրվել էր այնպիսի ռազմավարություն, որը ընդգրկել էր 4 թիրախային ոլորտներ էր. հակակոռուպցիոն կրթություն, հանրային իրազեկում, կոռուպցիայի կանխարգելում և պատժի անխուսափելիություն:

Մոնիթորինգը իրականացնելու համար ուսումնասիրվել էր տարբեր պետական մարմինների կողմից հրապարակված հետազոտություններ և հանրային սեկտորի կողմից իրականացված զեկույցներ:

Սյուզաննա Սողոմոնյանը, ով Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուցպիոն կոալիցիայի հակակոռուպցիոն փորձագետն է, ներկայացրեց ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի 2021թ․ առաջին կիսամյակի գործողությունների մշտադիտարկման հաշվետվությունը։ Նրա խոսքով՝ մշտադիտարկումն իրականացվել է մի քանի մեթոդների կիրառմամբ։

«Որոշ գործողությունների դեպքում ռազմավարության վերստուգիչ ցուցանիշները թույլ չեն տալիս ստուգել գործողությոնների որակական ազդեցությունը և շատ դեպքերում որպես ինդիկատոր նշված էր այս կամ այն օրենքի ընդունումը։ Օրենքն ընդունվում էր, համարվում էր կատարողական, ստացվում էր, թե գերազանց արդյունք ունենք, բայց թե ինչպիսի արդյունքների ենք հասնում, փաստացի այդ հարցը ռազմավարությամբ լուծված չէ։ Ստացվում է՝ քանակական առումով հնարավոր է ունենք լավ կատարողական, բայց որակական առումով զիջում ենք»,-ասաց հակակոռուպցիոն փորձագետը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել