Հայաստանի իշխանությունների համար անսպասելի էր ենթադրյալ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ադրբեջանի հայտարարությունը․ Մհեր Գրիգորյան

Տարածաշրջանում հաղորդակցությունների հնարավոր ապաշրջափակումը կապված չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանագծման և սահմանազատման հետ։ Այս մասին երեքշաբթի ТАСС-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Մենք հետևում ենք երեք երկրների ղեկավարների Սոչիի հայտարարությանը, համաձայն որի պայմանավորվածություն է ձեռք բերվել ձեռնարկել քայլեր հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ, ինչպես նաև աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի և դրա հետագա դեմարկացիայի վերաբերյալ երկկողմանի հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ՝ Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական աջակցությամբ: Սակայն այս հարցը որևէ կերպ փոխկապակցված չէ տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների հնարավոր բացման հետ»,- նշել է նա:

Փոխվարչապետը հավելել է նաև, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում ստեղծվել է փորձագիտական ​​ենթախումբ․ «Այս հարցերի վերջնական կարգավորման քննարկում չի եղել»,- ասել նա։

Փոխվարչապետի խոսքով, Հայաստանի իշխանությունների համար անսպասելի էր ենթադրյալ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ադրբեջանի հայտարարությունը, սակայն Երևանը հուսով է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների աշխատանքը տարածաշրջանային ապաշրջափակման ուղղությամբ. շփումները կշարունակվեն այն հիմնարար սկզբունքների շրջանակներում, որոնք արդեն համաձայնեցված են։

«Պաշտոնական Բաքվի վերջին հայտարարությունը մեզ համար անսպասելի էր։ Ենթադրվում էր, որ առաջիկա օրերին մենք կշարունակենք (աշխատանքային խմբի) աշխատանքը։ Հուսով եմ, որ իրավիճակը կկայունանա, և մենք կշարունակենք աշխատել այն հիմնարար սկզբունքների շրջանակներում, որոնք արդեն համաձայնեցված են»,- ասել նա։

Գրիգորյանի խոսքով՝ աշխատանքային խմբի բոլոր հանդիպումները մինչ այժմ անցել են կառուցողական երկխոսության ձեւաչափով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել