Այս շոուն բերում է նրան, որ ժողովուրդը մոռանա Ալեն Սիմոնյանի ասածը. բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Ազգային ժողովի դիմաց ընթանում էր բողոքի ակցիա: Ցուցարարներից Հրաչ Ջաբրայանը պահանջում էր հանդիպում այն պատգամավորների հետ, որոնք, ենթադրաբար, այսօր ԱԺ-ում ծեծել էին պատգամավորների օգնականներին:

«Մենք հիմա  համբերատար սպասելու ենք էն դուխով տղեքին, որ կաբինետում 15 հոգով 3 հոգու են ծեծել: Ես տեղյակ չեմ, թե ինչ է տեղի ունեցել բացարձակապես և ցանկություն էլ չունեմ իմանալու, որովհետև երևույթը արդեն իսկ դատապարտելի է»,- ասաց Ջաբրայանը:

Կանադահայ գործարարի խոսքով՝ պատգամավորը կոչված է միջադեպը հարթելու համար:

«Պատգամավորները իրենց պահում են վերջին խուլիգանների նման: Եթե օգնականը խփեր պատգամավորին հիմա սարքելու էին հարձակում պատգամավորի վրա և տանելու էին դատեն: Այս շոուն բերում է նրան, որ ժողովուրդը մոռանա Ալեն Սիմոնյանի ասածը, թե գերիները վերադառնան, կդատվեն այստեղ: Իրենք սա դրա համար են կազմակերպել»,-ասաց հավաքի մասնակիցը և ավելացրեց, որ պատգամավորները ազգընտրյալներ են, որոնք պետք է կարողանան իրենց տիրապետել, իսկ եթե չեն կարողանում, ուրեմն Ազգային ժողովը նրանց տեղը չէ:

Հիշեցնենք, որ այսօր համացանցում տեսանյութ է տարածվել, որում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով գերիների մասին, նշում է, որ իրենք իր համար գոյություն չունեն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել