Ոստիկանությունից հայտնում են, որւ լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2021 թվականի դեկտեմբերի 4-ից Երևան քաղաքի Աճառյան−Աճառյան 1-ին փակուղի խաչմերուկում Աճառյան փողոցի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վերևի հատվածում: