Աշխատանք՝ պետական վերահսկողական ծառայությունում․ աշխատավարձը՝ 256 հազար դրամ

Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության իրավական ապահովման և օրինականության վերահսկողության վարչության գլխավոր իրավաբանի (ծածկագիր՝ 52-24.10-Մ1-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության իրավական ապահովման և օրինականության վերահսկողության վարչության գլխավոր իրավաբանի (ծածկագիր՝ 52-24.10-Մ1-2) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց՝ https://cso.gov.am/internal-external-competitions հղումով՝ 2021 թվականի նոյեմբերի 24-ից մինչև 2021 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը:

Անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝

1.դիմում (առցանց),
2.անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճեն (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճեն),
3.բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
4.աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճեն,
5.արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճեն:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Մաշտոցի պողոտա 47):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի դեկտեմբերի 29-ին՝ ժամը 14:30-ին, Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Մաշտոցի պողոտա 47):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» և «Աշխատանքային իրավիճակներ» ձևաչափերով:

Հիմնական աշխատավարձը 256,623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել