2021 թվականի նոյեմբերի 25-ի կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր պարզել COVID-19-ի հետևանքով մահացած քաղաքացիների քանակի վերաբերյալ ՀՀ վիճակագրական կոմիտեի և ՀՀ առողջապահության նախարարության կողմից հրապարակված տվյալների տարբերության պատճառները:
«Պետական վերահսկողական ծառայությանը ուղղված մի շարք լրատվամիջոցների հարցերին ի պատասխան տեղեկացնում ենք, որ Պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձինք Վիճակագրական կոմիտեի և Առողջապահության նախարարության գործընկերների հետ ուսումնասիրում են հրապարակված տվյալների միջև տարբերությունների առաջացման պատճառները:
Ուսումնասիրությունների արդյունքները ամփոփելուց հետո Վարչապետի հանձնարարությանը համապատասխան հանրությանը կներկայացվի ամբողջական տեղեկատվություն»,-նշվում է հայտարարության մեջ: