Ադրբեջանը հետ է քաշել զորքերն Իշխանասարից. գյուղապետ

Ադրբեջանի զինված ուժերը հեռացել են Իշխանասարի շրջանից։ Այս մասին Իրավաբան․net-ին հայտնեց գյուղապետ Մարատ Պետրոսյանը. «Այնտեղ, որտեղ մարտեր էին ընթանում, նրանք էլ չկան: Չգիտեմ, թե ինչքան են հեռացել։ Չգիտեմ՝ այդ դիրքերում հայ զինծառայողներ են տեղակայվել, թե ոչ»

Գյուղապետը, մասնավորապես, հաստատեց, որ ադրբեջանցիները հեռացել են Իշխանասար լեռան մի հատվածից, որտեղով նրանք ճանապարհ էին կառուցել։

Նշվում է, որ Ադրբեջանի ԶՈւ-երը այդ դիրքերից հեռացել են նոյեմբերի 29-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել