Հայաստանի Հանրապետությունում բարձրաստիճան պաշտոնատար անձինք են՝
– Հանրապետության Նախագահը,
– ՀՀ վարչապետը,
– Ազգային ժողովի պատգամավորները,
– ՀՀ սահմանադրական դատարանի անդամները,
– դատավորները,
– նախարարները և նրանց տեղակալները,
– ՀՀ գլխավոր դատախազը և նրա տեղակալները,
– մարզերի, Երևան քաղաքի և կայազորների դատախազները,
– օրենքներով ստեղծված պետական մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները և այդ մարմինների անդամները,
– կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալը և կենտրոնական բանկի խորհրդի անդամները,
– կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարները,
– նրանց տեղակալները,
– վերահսկիչ պալատի նախագահը, նրա տեղակալը, խորհրդի անդամները,
– Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը և նրա տեղակալները,
– Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը և նրա տեղակալները,
– սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը,
– կառավարության աշխատակազմի ղեկավարը և նրա տեղակալները,
– բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամները,
– Երևանի քաղաքապետը և նրա տեղակալները,
– մարզպետները և նրանց տեղակալները,
– օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայությանմարմինների ղեկավարները,
– Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը,
– Հանրապետության Նախագահի խորհրդականները և օգնականները,
– Ազգային ժողովի նախագահի խորհրդականները և օգնականները,
– վարչապետի խորհրդականները և օգնականները,
– 2010թ. հունվարի 1-ի դրությամբ 50000 և ավելի բնակիչ ունեցող համայնքների ղեկավարները,
– Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը,
– վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավարը: