Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են.
Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 26-ի և դեկտեմբերի 01-ի ցերեկը սպասվում է անձրև:
Նոյեմբերի 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 01-ին սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վրկ:
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 26-ի և դեկտեմբերի 1-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է մառախուղ:
Նոյեմբերի 27-30-ին, դեկտեմբերի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևելյան 2-5մ/վրկ, նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-30-ին աստիճանաբար կբարձրանա 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և
Արցախում 14-16 աստիճանով։