Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նոյեմբերի 25-ին նոր որոշում է ստորագրել, որում ասվում է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և հիմք ընդունելով Ս. Կատվալյանի դիմումը՝
1. Սաշա Կատվալյանին 2021 թվականի նոյեմբերի 25-ից նշանակել Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար»: