Մի շարք բնակավայրերում ձյուն է տեղում. ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Սպիտակի ոլորանները դժվարանցանելի է բեռնատարների համար։

Լոռու, Շիրակի մարզերում, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում տեղում է ձյուն։

Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է։

Սյունիքի մարզի Գորիս և Քաջարան քաղաքներում առկա է մառախուղ։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել