Առաջարկում ենք այս պահին երթ անել՝ ժամանակ տալով Նիկոլ Փաշինյանին․ Արա Զոհրաբյան

«Ազատագրական շարժման» անդամ Արա Զոհրաբյանը, Հանրապետության Հրապարակում ելույթ ունենալով, ասաց․

«Յուրաքանչյուրդ, այստեղ գալով, հույս ունեք, որ մի բան փոխելու եք և չեք ուզում հուսախաբ լինել, հավատացեք, մենք ևս չենք ուզում հուսախաբ լինել և ձեզ հուսախաբ անել։ Մենք իրատեսական մոտեցում ունենք․ որքան այստեղ ավելանանք, այնքան կառավարությունում նստած մարդկանց ոգին, իրենց ասած դուխը իջնելու է։

Եվ մենք պետք է գործողությունների հստակ ծրագրով, մեր քայլերով այնպես անենք, որ մարդիկ ավելանան, նրանց դուխն էլ իջնի։ Մենք առաջարկում ենք այս պահին երթ անել՝ Ամիրյանով, Մաշտոցի պողոտայով, Սայաթ-Նովայով և Աբովյան փողոցով կրկին վերադառնում ենք այստեղ։ Այս ընթացքում մենք Նիկոլ Փաշինյանին ժամանակ ենք տալիս, որ գա այստեղ՝ հարցերին պատասխանելու։ Ես էլ եմ վստահ, որ չի գալու, կգանք այստեղ, եթե այստեղ չլինի, բնական է, որ չի լինելու, մենք կհամարենք դա արհամարհանք մեր նկատմամբ և լրիվ իրավունք կունանանք վաղվանից մեր արհամարհանքը ցույց տալու իրեն»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել