Ցմահ ազատազրկումը դատապարտյալին ուղղիչ հիմնարկում անազատության մեջ պահելու ձևով հասարակությունից անժամկետ մեկուսացնելն է, որը, ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված դեպքերում, կարող է նշանակվել առանձնապես ծանր հանցագործությունների համար:
ՀՀ քրեական օրենսգրքի 60-րդ հոդվածում նշվում է նաև, որ ցմահ ազատազրկման չեն կարող դատապարտվել հանցանքը կատարելիս տասնութ տարին չլրացած անձինք, հանցանք կատարելու կամ դատավճիռ կայացնելու պահին հղի վիճակում գտնվող կանայք: