ՀՀ քաղաքացիների համար մի շարք երկրներ մուտքի և ելքի նոր սահմանափակումներ են սահմանել

Իրավաբան․net-ը հայտնում է, որ համավարակով պայմանավորված օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում ՀՀ քաղաքացիների այլ պետություններ մուտքի և ելքի սահմանափակումներում նոյեմբերին փոփոխություններ են եղել։

ԱՄՆ

Սահմանը հատելու ռեժիմը

Օդային ճանապարհով օտարերկյա քաղաքացիների մուտքն ԱՄՆ բաց է:

ԱՄՆ չեն կարող մուտք գործել այն օտարերկրացիները, որոնք ԱՄՆ պլանավորած ճամփորդությանը նախորդած 14 օրերի ընթացքումգտնվել են, այդ թվում տարանցիկ, հետևյալ երկրներից որևէ մեկում.

Շենգենյան գոտու երկրներ, Մեծ Բրիտանիա, Իռլանդիա, Իրանի ԻՀ, Չինաստան, Բրազիլիա, Հրվ.Աֆրիկա (բացառություն են կազմում դիվանագիտական վիզայով ճամփորդողները, ԱՄՆ քաղաքացու և մշտական բնակչի ընտանիքի հետևյալ անդամները. կին, ամուսին, մինչև 21տ. չամուսնացած զավակ, մինչև 21 տարեկան չամուսնացած քույր/եղբայր):

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Նոյեմբերի 8-ից սկսած ԱՄՆ քաղաքացի չհանդիսացող, ոչ ներգաղթային նպատակով ԱՄՆ ճամփորդող 2 տարեկանից բարձր բոլոր ուղևորները պետք է լինեն լիարժեք պատվաստված և ներկայացնեն պատվաստումը հավաստող սերտիֆիկատ, ինչպես նաև չվերթից մինչև 3 օրացույցային օր առաջ հանձնած COVID-19 թեստի բացասական պատասխանի տեղեկանք:

COVID-19 թեստի բացասական պատասխանի տեղեկանքի փոխարեն կարելի է ներկայացնել նաև վերջին 90 օրվա ընթացքում COVID-19-ից ապաքինված լինելու վերաբերյալ տեղեկանք:

ԱՄՆ այն քաղաքացիները և օրինական բնակվող անձինք, ովքեր լիարժեք պատվաստված չեն, պետք է ներկայացնեն չվերթից 1 օր առաջ հանձնած COVID-19 թեստի բացասական պատասխանի տեղեկանք:

ԱՄՆ այն քաղաքացիները և օրինական բնակվող անձինք, ովքեր լիարժեք պատվաստված են, պետք է ներկայացնեն պատվաստումը հավաստող սերտիֆիկատ ինչպես նաև չվերթից մինչև 3 օրացույցային օր առաջ հանձնած COVID-19 թեստի բացասական պատասխանի տեղեկանք:

Բացառություններ կարող են արվել խիստ սահմանափակ դեպքերում, որոնց ծանոթանալու համար խնդրում ենք կապ հաստատել ԱՄՆ մոտակա դեսպանության հետ:

ԱՄՆ ճամփորդող բոլոր ուղևորներին խնդրում ենք այցելել ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հետևյալ կայքէջերը` մուտքի սահմանափակումների կիրառման բացառություններին և COVID-19 թեստի բացասական պատասխանի, ինչպես նաև COVID-19-ից ապաքինված լինելու տեղեկանքների ձևաչափերի պահանջներին ծանոթանալու համար:

Վերոնշյալ տեղեկանքները պարտադիր են 2 տարեկանից բարձր բոլոր (ԱՄՆ քաղաքացի և օտարերկրյա քաղաքացի) ուղևորների համար, ստուգվում և հաստատվում են ավիաուղիների կողմից, թռիչքից առաջ*: Տեղեկանքի բացակայության, ինչպես նաև COVID-19 թեստի դրական պատասխանի պարագայում ուղևորը չի կարող մասնակցել թռիչքին:

Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել․

https://www.cdc.gov/coronavirus/2019-ncov/travelers/testing-international-air-travelers.html#general 

Արգենտինա

Սահմանը հատելու ռեժիմը

Համավարակի տարածմամբ պայմանավորված Արգենտինական Հանրապետության կառավարության նոր որոշմամբ մինչև ս.թ. հուլիսի 9-ը, ներառյալ` երկարաձգվել է թիվ 2252/20 որոշմամբ սահմանված սահմանների փակման մասին դրույթը:

Ս.թ. հունիսի 28-ից ուժի մեջ են մտել միգրացիոն և սանիտարական բնույթի նոր սահմանափակումներ։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)
Թռիչքների դադարեցում. շարունակվում է կանոնավոր (մուտքային և ելքային) թռիչքների արգելքը՝ Միացյալ Թագավորությունից, Թուրքիայից, Աֆրիկյան մայրցամաքի երկրներից, ինչպես նաև մուտքային թռիչքները Բրազիլիայից, Չիլիից և Հնդկաստանից: Նոր փոփոխության համաձայն այդ ուղղություններով թռիչքները որակվում են «հատուկ թռիչքներ» և կարող են գործարկվել իրավասու մարմինների թույլտվությամբ: Սակայն կոմերցիոն թռիչքներով այդ ուղղություններից Արգենտինա մուտք գործող անձանց թիվը չի կարող գերազանցել օրական 600-ը:

Ցամաքային սահմաններով մուտքի սահմանափակում. այդ սահմանները նույնպես շարունակվում են փակ մնալ, կարող են բացվել միայն ԱՀ որևէ նահանգի կառավարության առաջարկով՝ բացառության կարգով, արտակարգ իրավիճակներում կամ հումանիտար պատճառներով, և սահմանակից երկրներից անձանց մուտքը ԱՀ տարածք կհամակարգվի Միգրացիայի ազգային տնօրենության և Առողջապահության նախարարության հետ համատեղ՝ կառավարության որոշմամբ սահմանված համապատասխան պահանջներին համաձայն:

Պարտադիր կարանտին. ԱՀ-ում հավատարմագրված դիվանագիտական անձնակազմը այսուետ երկիր մուտք գործելիս պարտադիր կարանտինի ենթակա չէ, եթե ամբողջական պատվաստում է ստացել մուտքի պահից 14 օր առաջ և ունի բացասական ՓՇՌ թեստ (մուտքից 72 ժամ առաջ)։ Դիվանագիտական ծառայողների ընտանիքի անդամ հանդիսացող անչափահասների դեպքում, պատվաստումը պարտադիր չէ, սակայն մուտք գործելու պահից 7 օրվա ընթացքում արգելվում է խմբակային միջոցառումների մասնակցել, մարդաշատ վայրեր այցելել։ Հավատարմագրված դիվանագիտական ծառայողը, ով չի անցել ամբողջական պատվաստում կարող է մեկ անգամ մուտք գործել՝ տեղեկացնելով այդ մասին հայտագրի միջոցով ԱՀ ԱՀՄԱՊ նախարարության արարողակարգի ազգային տնօրենությանը։

Միաժամանակ, դիվանագիտական ծառայողների և պաշտոնատար անձանց պաշտոնական ԱՀ այցերի դեպքում, ովքեր ամբողջական պատվաստում չունեն, պետք է ներկայացնեն ծագման երկիր, իրենց գործուղող մարմնի պաշտոնական նամակ և իրենց անձնագրի պատճեն։ Այս դեպքում, եթե պատվաստումն ամբողջությամբ իրականացված չէ, ապա և՛ հավատարմադրված դիվանագիտական ծառայողները, և՛ պաշտոնական այցով ժամանած անձինք պետք է պարտադիր կարանտին պահպանեն և մուտք գործելու յոթերորդ օրը անցեն ՓՇՌ թեստավորում։

Նոյեմբերի 1-ից թուլատրվում է օտարերկրյա քաղաքացիների մուտքը Արգենտինական Հանրապետություն, եթե պատվաստում են անցել մուտքից առնվազն 14 օր առաջ։ Երկիր մուտք գործելուց և դուրս գալուց 48 ժամ առաջ պետք է լրացնել երդվյալ հայտարարություն։

Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետություն

Սահմանը հատելու ռեժիմը

2021 թվականի հունիսի 1-ից ներքոհիշյալ պետությունների ուղևորները չեն կարող մուտք գործել Բանգլադեշ.
Արգենտինա, Բահրեյն, Բոլիվիա, Բրազիլիա, Հնդկաստան, Մալայզիա, Մալդիվներ, Նեպալ, Պարագվայ, Տինիդադ և Տոբագո, Ուրուգվայ։ Ըստ այս կարգավորման Բանգլադեշի քաղաքացիներին նույնպես արգելված է ճանապարհորդել դեպի վերոհիշյալ երկրներ։

Իսկ Բելգիայից, Դանիայից, Հունաստանից, Կոստա Ռիկայից, Կոլումբիայից և Չիլիից, ժամանող ուղևորները, իրենց սեփական միջոցներով, պարտադիր պետք է 14 օր գտնվեն ինքնամեկուսացման մեջ՝ հատուկ կառավարության կողմից ներկայացված հյուրանոցներում։ Նույն պայմաններով Քուվեյթից և Օմանից ժամանող ուղևորները պետք է գտնվեն եռօրյա ինքնամեկուսացման մեջ։ Այս պետություններից ժամանող ուղևորները կարող են որպես տարանցիկ երկիր ընտրել նույնիսկ վերոգրյալ արգելված խմբին պատկանող պետություններից մեկը և անարգել մուտք գործել Բանգլադեշ։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Օտարերկրացիները պետք է ունենան առավելագույնը 72 ժամ վաղեմության COVID-19-ի նկատմամբ ՊՇՌ հետազոտության թեստի բացասական պատասխան (10 տարեկանից ցածր երեխաները ազատված են թեստի պատասխանը ներկայացնելու պահանջից):

Ժամանելուց հետո 14 օր յուրաքանչյուր ուղևորը պետք է գտնվի պարտադիր տնային խիստ ինքամեկուսացման մեջ։

Բելառուս

Սահմանը հատելու ռեժիմը

Օտարերկրյա քաղաքացիների մուտքը ԲՀ տարածք իրականացվում է բացառապես օդային ճանապարհով: Ցամաքային ճանապարհով մուտքը ժամանակավոր դադարեցված է (բացառություն՝ քաղաքացիներ, ովքեր ունեն ԲՀ մշտական կամ ժամանակավոր կացության իրավունք):

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Բելառուսի Հանրապետության տարածք մուտք գործելու համար* Հայաստանի Հանրապետության քաղաքացիները (վեց տարին լրացած) պետք է պարտադիր ունենան՝ մինչև սահմանը հատելը 3 օրվա ընթացքում կատարված PCR թեստի կամ “Ճամփորդում եմ առանց COVID-19” բջջային հավելվածի վրա բացասական պատասխան, կամ պատվաստման վկայական (սահմանահատումը պետք է իրականացվի պատվաստման կուրսից առնվազն 1 ամիս հետո և ոչ ավել, քան 12 ամիս առաջ)**։

Բելառուսի տարածքով (օդանավակայանում) 24 ժամ տարանցումը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում PCR թեստ անհրաժեշտ չէ:

Սահմանափակումները չեն վերաբերվում դիվանագիտական անձնագրեր կրողներին:

Ուշադրություն.

Այն քաղաքացիները, որոնք ԲՀ ժամանում կարմիր գոտու*** երկրներից, պետք է նաև ինքնամեկուսանան 7 օր ժամկետով:

Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել․

http://minzdrav.gov.by/ru/dlya-belorusskikh-grazhdan/strany-krasnoy-zony.php

Դանիա

Սահմանը հատելու ռեժիմը

03․07․2021-17․07․2021թթ․ Հայաստանը ներառված է դեղին երկրների ցանկում, ինչը նշանակում է, որ Դանիա մուտք գործելիս անհրաժեշտ չէ ունենալ բացառիկ հանգամանք։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Երկիր մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել բացասական ՊՇՌ տեստ առավելագույնը 72 ժամ վաղեմության, կամ հակամարմինների թեստ՝ առավելագույնը 48 ժամ վաղեմության։

Աղբյուր՝

https://um.dk/en/about-us/the-protocol-department/news/circular-notes/newsdisplaypage/?newsID=00652C95-07F6-43CA-B46F-844F3F72C8F7

Եթովպիա

Սահմանը հատելու ռեժիմը

Սահմանը բաց է

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Եթովպիա ժամանելիս պետք է ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական արդյունք ոչ ավել քանի 120 ժամ վաղեմությամբ։ Թվային հավաստագրին զուգահեռ գործում է նաև թղթե տարբերակը։ Սա վերաբերում է նաև պատվաստածներին, դիվանագետներին և պատվաստված դիվանագետներին։ Բացառություն են կազմում 10 տարեկանից փոքր երեխաները։

Օդանավակայանում ՊՇՌ թեստ չի կատարվում, սակայն ստուգվում է ժամանողների ջերմությունը։

Թագավարակին վերաբերող որևէ ձևաթուղթ լրացնել պետք չէ։

Պարտադիր մեկուսացում չկա։

Օդանավակայանում, ինչպես նաև այլ հասարակական բաց և փակ վայրերում բոլորը, այդ թվում պատվաստվածները, պետք է դիմակ կրեն, բացառությամբ 5 տարեկանից փոքր երեխաների։

Էստոնիա

Սահմանը հատելու ռեժիմը

Հայաստանի Հանրապետությունը ներառված է բարձր ռիսկի երկրների ցանկում, որոնց քաղաքացիների վրա տարածվում են դեպի ԵՄ «ոչ կենսական» ուղևորությունների համար ժամանակավոր սահմանափակումները։ Էստոնիա օտարերկրյացիների մուտքի սահմանափակումները չեն տարածվում COVID-19-ով վարակված և ապաքինված լինելու վերաբերյալ կամ ԵՄ տարածքում ճանաչված պատվաստանյութերով պատվաստման փաստաթուղթ ունեցող քաղաքացիների վրա։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Էստոնիա մուտք գործելու համար ՀՀ քաղաքացիներից պահանջվում է 72 ժամվա ընթացքում արված COVID-19 ՊՇՌ թեստի բացասական պատասխան կամ COVID-19-ով վարակված և վերջին 180 օրվա ընթացքում ապաքինված լինելու վերաբերյալ փաստաթուղթ կամ վերջին 12 ամիսների ընթացքում պատվաստման ապացույց: Սահմանկետում հանձնվում է COVID-19 ՊՇՌ թեստ, մինչև որի բացասական պատասխանը ստանալը պահանջվում է ինքնամեկուսացում քաղաքացու կողմից նշված հասցեով։ COVID-19-ով վարակված և ապաքինված լինելու կամ պատվաստման վերաբերյալ փաստաթուղթ չունենալու դեպքում գործում է պարտադիր 10-օրյա ինքնամեկուսացման պահանջ։

ՊՇՌ թեստի և ինքնամեկուսացման պահնջներից ազատվում են․

Անձինք, ովքեր ունեն վերջին 12 ամիսների ընթացքում COVID-19-ից պատվաստման փաստաթուղթ,

Անձինք, ովքեր ապաքինվել են COVID-19-ից վերջին 6 ամսվա ընթացքում,

Մինչև 12 տարեկան երեխաները։

Բացի այդ, Էստոնիա մուտք գործելու համար մեկնումից առնվազն 48 ժամ առաջ անհրաժեշտ է լրացնել առողջության հարցաթերթիկը (https://iseteenindus.terviseamet.ee/) և ունենալ վավեր QR կոդ:

Իսրայել

Սահմանը հատելու ռեժիմը

Օդային ճանապարհով (Մուտքը միայն Բեն Գուրիոն օդանավակայանով)

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Իսրայելի քաղաքացիություն չունեցող անձիք ովքեր ստացել են COVID-19-ի պատվաստանյութի առնվազն երկու չափաբաժին կամ վերջերս են ապաքինվել ապաքինվել 2021թ․ նոյեմբերի 1-ից սկսված կարող են մուտք գործել երկիր հետևյալ դեպքերում․

Չեն այցելել Իսրայելի կառավարության կողմից սահմանված կարմիր գոտու երկրներ վերջին 14 օրվա ընթացքում,
Ստացել են ԱՀԿ կողմից հաստատված պատվաստանյութերից մեկի առնվազն երկու չափաբաժին,
01․12․2021թ․ Իսրայելը սկսելու է ճանաչել Sputnik-V պատվաստանյութը, սակայն այդ պատվաստանյոթով պատվաստված քաղաքացիները պարտավոր են լինելու Իսրայելում հանձնել սերոլոգիական թեստ։
Այն քաղաքացիները ովքեր չեն համապատասխանի վերոնշյալ պահանջներին չեն կարողանա մուտք գործել Իրսայել, եթե չունենան Բացառությունների կոմիտեի թույլատվությունը։

Իսրայելի կողմից ընդունվող պատվաստվանյութերն են․

ԱՀԿ չափորոշիչներին համապատասխանող պատվաստանյութերի ցանկում ընդգրկված են՝ Pfizer, Moderna, AstraZeneca, Sinovac, Sinopharm, the Serum Institute of India և Johnson and Johnson պատվաստանյութերը։ 01․12․2021թ․ սկսած Իսրայելը ընդունելու է Sputnik-V պատվաստանյութը (դրական ցուցանիշով սերոլոգիական թեստի առկայության դեպքում)։

Իսրայել կարող են մուտք գործել այն քաղաքացիները ովքեր ունեն վերոնշյալ պատվաստանյութերի հավաստագրերը և երկրորդ պատվաստումից անցել է առնվազն 14 օր երկիր մուտք գործելու պահին։
Իսրայել ժամանելուց առաջ․

Այն քաղաքացիները ովքեր ցանկանում են այցելել Իսրայել թռիչքից առաջ պետք է ունենան պատվաստման վկայագիր,

Ոչ ավել քան 72 ժամ առաջ հանձված և բացասական արդյունքով PCR թեստ,

Իսրայել ժամանելիս քաղաքացիները պարտավոր են օդանավակայանում հանձնել PCR թեստ, որը կարող են նախապես պատվիրել առցանց տարբերակով կամ էլ տեղում կատարել վճարում։

Ինդոնեզիա

Սահմանը հատելու ռեժիմը

Օտարերկրյա քաղաքացիներին ժամանակավորապես արգելվում է մուտք գործել Ինդոնեզիա, բացառությամբ ստորև նշված իրավական կարգավիճակ ունեցող անձանցից.

Դիվանագիտական կամ պաշտոնական վիզայի կրող անձանց՝ պաշտոնական (նախարարական) այցի կամ ավելի բարձր մակարդակի այցի համար,

Ինդոնեզիայի կացության թույլտվություն ունեցող անձանց (ITAS, ITAP, ABTC, դիվանագիտական/ծառայողական վիզա),

Վավեր վիզա ունեցող անձինք,

Օդանավի անձնակազմ:

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Ինդոնեզիա ժամանելուց հետո հյուրանոցում պարտադիր մեկուսացումը դարձել է 3 օր (նախկինում 5 օր)՝ բոլոր նրանց համար ովքեր ստացել են վակցինացման ամբողջական չափաբաժին:

Ժամանման առաջին օրը և երրորդ օրը ճամփորդները պետք է ՊՇՌ թեստ հանձնեն, որոնց բացասական արդյունքի դեպքում միայն կարող են մուտք գործել երկիր կամ շարունակել ճամփորդությունը դեպի վերջնական կետ (հյուրանոցում մեկուսացման և ՊՇՌ թեստի հետ կապված բոլոր ծախսերը հոգում են ժամանողները):

Իսլանդիա

Սահմանը հատելու ռեժիմը

Ճամփորդելու սահմանափակումները շարունակվում են երրորդ երկրների քաղաքացիների համար, այդ թվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։

Ռիսկային երկրներից Իսլանդիա ժամանողները պետք է հանձնեն 2 թեստ․ առաջինը երկիր ժամանելուց, երկրորդ՝ 5 օրից, կամ ինքնամեկուսանան 14 օր։ Թեստերի միջև ընկած 5 օրվա ընթացքում անձինք պետք է մեկուսանան։

Իսլանդիա ժամանողները պետք է Իսլանդիա ժամանելուց առնվազն 72 ժամ առաջ գրանցվեն՝ https://visit.covid.is/ հղումով։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Իսլանդիա ժամանելու իրավունք ունեն՝

1-Իսլանդիայի քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները

2- Եվրոպական տնտեսական գոտու երկրների և եվրոպական ազատ առևտրի կազմակերպության անդամ երկրների քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները,

3- Անդորրայի, Մոնակոյի, Սան Մարինոյի, Վատիկանի քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները

4- Իսլանդիայում բնակության թույլտվություն ունեցող անձինք և նրանց ընտանիքի անդամները

5- Եվրոպական տնտեսական գոտու երկրների և եվրոպական ազատ առևտրի կազմակերպության անդամ երկրներում բնակության թույլտվություն ունեցող անձինք և նրանց ընտանիքի անդամները

6- Անդորրայում, Մոնակոյում, Սան Մարինոյում, Վատիկանում բնակության թույլտվություն ունեցող անձինք և նրանց ընտանիքի անդամները

7- Ավստրալիայում․ Նոր Զելանդիայում, Ռուանդայում, Սինգապուրում, Հարավային Կորեայում և Թայլանդում բնակվող անձինք, կամ այն օտարերկրացիները, ովքեր ճամփորդում են այդ երկրներից

Մուտքի արգելքը չի տարածվում նաև հետևյալ անձանց վրա

Օդանավակայանում տարանցիկ ուղևորներ,

Առողջապահության ոլորտում աշխատողներ և տարեցների խնամք իրականացնող անձինք,

Ապրանքների և ծառայությունների փոխադրման համար պատասխանատու աշխատողներ,

Միջազգային պաշտպանության կարիք ունեցող անհատներ,

Անհատներ, ովքեր ճանապարհորդում են լուրջ ընտանեկան միջադեպի պատճառով,

Անհատներ և պատվիրակություններ, ովքեր երկիր են մեկնում Իսլանդիայի կառավարության հովանու ներքո, դիվանագիտական առաքելությունների աշխատակազմ. և օտարերկրյա պետությունների այլ ներկայացուցիչներ.
միջազգային կազմակերպության անձնակազմը և նրանց հյուրերը, ովքեր այդ կազմակերպությունների գործունեության պատճառով պետք է մեկնեն Իսլանդիա, ռազմական ծառայողներ, ովքեր Իսլանդիա են մեկնում հերթապահության. հումանիտար օգնության աշխատողներ; քաղաքացիական պաշտպանության աշխատակազմ; և վերոհիշյալ անձանց ընտանիքի անդամները,

Ուսանողները,

Այն անձինք, ովքեր ըստ էության կարիք ունեն Իսլանդիա մեկնել գործարար նպատակներով կամ այնպիսի բնույթի աշխատանքով, որը հնարավոր չէ հետաձգել կամ կատարել արտերկրում:

Իրանի Իսլամական Հանրապետություն

Սահմանը հատելու ռեժիմը

Իրանի Իսլամական Հանրապետության թե օդային, թե ցամաքային սահմանային անցակետերը բաց են ՀՀ քաղաքացիների ելքի և մուտքի համար։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Թե օդային, թե ցամաքային սահմանային անցակետերով ԻԻՀ մուտք գործելիս 12 տարեկանից բարձր ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն մինչև 96 ժամ վաղեմության բացասական ՊՇՌ թեստ և կորոնավիրուսի դեմ պատվաստման՝ երկու դեղաչափ ստացած լինելը հավաստող վկայական, ընդ որում երկրորդ դեղաչափի ընդունումից պետք է անցած լինի երկու շաբաթ։

Լատվիա

Սահմանը հատելու ռեժիմը

Հայաստանի Հանրապետությունը ներառված է բարձր ռիսկի երկրների ցանկում, որոնց քաղաքացիների վրա տարածվում են դեպի ԵՄ «ոչ կենսական» ուղևորությունների համար ժամանակավոր սահմանափակումները։

Լատվիա օտարերկրյացիների մուտքի սահմանափակումները չեն տարածվում COVID-19-ով վարակված և ապաքինված լինելու վերաբերյալ կամ ԵՄ տարածքում ճանաչված պատվաստանյութերով պատվաստման փաստաթուղթ ունեցող քաղաքացիներ վրա։ Ընդունվում են միայն ԵՄ թվային սերտիֆիկատին համապատասխանող փաստաթղթերը, ինչպես նաև ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի կողմից տրված սերտիֆիկատները։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Լատվիա մուտք գործելու համար ՀՀ քաղաքացիներին պահանջվում է 72 ժամվա ընթացքում արված COVID-19 ՊՇՌ թեստի բացասական պատասխան կամ COVID-19-ով վարակված և ապաքինված լինելու վերաբերյալ փաստաթուղթ կամ ԵՄ տարածքում ճանաչված պատվաստանյութերով պատվաստման ապացույց: Սահմանկետում հանձնվում է COVID-19 ՊՇՌ թեստ, մինչև որի բացասական պատասխանը ստանալը պահանջվում է ինքնամեկուսացում քաղաքացու կողմից նշված հասցեով։ COVID-19-ով վարակված և ապաքինված լինելու կամ ԵՄ տարածքում ճանաչված պատվաստանյութերով պատվաստման վերաբերյալ փաստաթուղթ չունենալու դեպքում գործում է պարտադիր 10-օրյա ինքնամեկուսացման պահանջ։

Ինքնամեկուսացումից ազատվում են․

Անձինք, ովքեր ունեն COVID-19-ից պատվաստման փաստաթուղթ (պատվաստանյութը պետք է գրանցված լինի Եվրոպական դեղամիջոցների գործակալության կամ համարժեք կարգավորիչների կողմից կամ ճանաչված Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից)։

Անձինք, ովքեր ապաքինվել են COVID-19-ից վերջին 6 ամսվա ընթացքում և կարող են ապացույց ներկայացնել ԵՄ թվային COVID վկայականով կամ ԵՄ-ում, ԵՏՀ երկրներում, Շվեյցարիայում կամ Միացյալ Թագավորությունում տրված վկայականով.

Մինչև 13 տարեկան երեխաները, ովքեր ճանապարհորդում են մեծահասակների հետ, ովքեր ազատված են ինքնամեկուսացման պահանջից։

Բացի այդ, Լատվիա մուտք գործելու համար մեկնումից առնվազն 48 ժամ առաջ անհրաժեշտ է լրացնել առողջության հարցաթերթիկը և ունենալ վավեր QR կոդ:

Լեհաստան

Սահմանը հատելու ռեժիմը

Լեհաստանի Հանրապետության (ԼՀ) ցամաքային և օդային սահմանները բաց են ստորև նշված ախտարգելային (կարանտինային) սահմանափակումների կանոնների կիրառմամբ։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Կարանտինային սահմանափակումները վերաբերում են բոլոր այն անձանց, ովքեր հատել են ԼՀ պետական սահմանը՝ ժամանելով Եվրոպական միության (ԵՄ) արտաքին սահմանների և Շենգենյան գոտու կամ Եվրոպական տնտեսական տարածքին (ԵՏՏ/EEA) պատկանող երկրներից:

Շենգենյան գոտուց (ներառում է ԵՄ 22 երկիր՝ Ավստրիա, Բելգիա, Գերմանիա, Դանիա, Էստոնիա, Իսպանիա, Իտալիա, Լատվիա, Լեհաստան, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Հունաստան, Հունգարիա, Մալթա, Նիդեռլանդներ, Շվեդիա, Չեխիա, Պորտուգալիա, Սլովակիա, Սլովենիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա և ԵՄ անդամ չհանդիսացող 4 երկրներ՝ Իսլանդիա, Լիխտենշտեյն, Շվեյցարիա, Նորվեգիա) կամ ԵՏՏ/EEA երկրներից (ներառյալ՝ Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Գերմանիա, Դանիա, Էստոնիա, Իռլանդիա, Իսլանդիա, Իսպանիա, Իտալիա, Լատվիա, Լեհաստան, Լիտվա, Լիխտենշտեյն, Լյուքսեմբուրգ, Խորվաթիա, Կիպրոս, Հունաստան, Հունգարիա, Մալթա, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Շվեդիա, Չեխիա, Պորտուգալիա, Ռումինիա, Սլովակիա, Սլովենիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա) ԼՀ ժամանողները կարանտին են անցնում COVID-19-ի թեստավորում չանցնելու դեպքում: Թեստը պետք է կատարվի սահմանը հատելուց ոչ ուշ, քան 48 ժամ առաջ:

Թեստի տեսակը՝ ՊՇՌ (PCR) կամ հակամարմին (antigen): Սահմանափակումները կիրառվում են խմբային և անհատական տրանսպորտային բոլոր միջոցներով ժամանողների, ինչպես նաև սահմանը ոտքով հատող անձանց նկատմամբ: Կարանտինի ենթարկված ճանապարհորդները կկարողանան սահմանը հատելուց հետո 48 ժամվա ընթացքում կատարել թեստավորում, որի բացասական արդյունքը նրանց կազատի կարանտինից: Թեստերը վճարովի են:

ԵՄ արտաքին սահմաններից դուրս գտնվող երկրներից ԼՀ ժամանողներն անցնում են 10-օրյա պարտադիր տնային կարանտին և չեն ազատվում կարանտինից 48 ժամվա ընթացքում կատարված թեստի հիման վրա: Այդ հնարավորությունը տրվում է միայն 7 օր անց: Թեստերը վճարովի են: Այն անձինք, ովքեր ժամանումից հետո մնում են ԼՀ տարածքում ոչ ավել, քան 24 ժամ և ունեն ավիատոմս, որը հաստատում է ԼՀ տարածքից 24 ժամվա ընթացքում մեկնումը, ազատվում են կարանտին անցնելու պարտավորությունից:

2021թ․ հուլիսի 1-ից Լեհաստանի Հանրապետությունում ուժի մեջ է մտել ԵՄ թվային քովիդ վկայականի (EU Digital Covid Certificate) կիրառումը, ըստ որի՝ ԵՄ-ում գրանցված պատվաստանյութերով (Pfizer/BioNTech, Moderna, AstraZeneca /2 դեղաչափ/, Johnson & Johnson /1 դեղաչափ/) ամբողջական (վերջնական դեղաչափից 14 օր անց) պատվաստման վկայական ունեցող անձանց նկատմամբ ԼՀ պետական սահմանը հատելուց հետո չի կիրառվում կարանտինային որևէ սահմանափակում։

Պատվաստման վկայականը պետք է լինի լեհերեն կամ անգլերեն, որում նշված լինեն պատվաստում ստացած անձի անուն-ազգանունը, ամբողջական պատվաստում ստանալու մասին տեղեկատվությունը՝ վերջին դեղաչափի ընդունման օրվա նշումով և պատվաստանյութի անվանումը։ Անվճար, թղթային և էկեկտրոնային տարբերակներով արագ արձագանքման (QR) կոդ պարունակող վկայականները տրվում են այն անձանց, ում ՊՇՌ (PCR) թեստի դրական պատասխանից հետո անցել է 11 օր` մինչև 180 օր տևողությամբ, ում ՊՇՌ կամ հակամարմին (antigen) թեստի պատասխանը եղել է բացասական՝ 48-ժամյա վաղեմությամբ, ում պատվաստման ամբողջական ընթացքն ավարտված է և ուժի մեջ է 12 ամիս տևողությամբ։ 12 տարեկանից ցածր երեխաները, ովքեր ճանապարհորդում են պատվաստված մեծահասակների խնամքի տակ, կարանտինի ենթակա չեն:

Հավելյալ տեղեկությունների համար․

https://www.gov.pl/web/koronawirus/aktualne-zasady-i-ograniczenia

Լիտվա

Սահմանը հատելու ռեժիմը

Հայաստանի Հանրապետությունը ներառված է բարձր ռիսկի երկրների ցանկում, որոնց քաղաքացիների վրա տարածվում են դեպի ԵՄ «ոչ կենսական» ուղևորությունների համար ժամանակավոր սահմանափակումները։ Լիտվա օտարերկրյացիների մուտքի սահմանափակումները չեն տարածվում COVID-19-ով վարակված և ապաքինված լինելու վերաբերյալ կամ ԵՄ տարածքում ճանաչված պատվաստանյութերով (Janssen, Comirnaty (Pfizer/BioNTech), Moderna և Vaxzevria (AstraZeneca)) պատվաստման փաստաթուղթ ունեցող քաղաքացիներ վրա։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Լիտվա մուտք գործելու համար ՀՀ քաղաքացիներից պահանջվում է 72 ժամվա ընթացքում արված COVID-19 ՊՇՌ թեստի բացասական պատասխան կամ COVID-19-ով վարակված և վերջին 180 օրվա ընթացքում ապաքինված լինելու վերաբերյալ փաստաթուղթ կամ ԵՄ տարածքում ճանաչված պատվաստանյութերից որևէ մեկով պատվաստված լինելու ապացույց:

Գործում է պարտադիր 10-օրյա ինքնամեկուսացման պահանջ, որից ազատվում են․

Անձինք, ովքեր ունեն ԵՄ տարածքում ճանաչված պատվաստանյութերով COVID-19-ից պատվաստման փաստաթուղթ,

Անձինք, ովքեր ապաքինվել են COVID-19-ից վերջին 6 ամսվա ընթացքում,

Մինչև 12 տարեկան երեխաները COVID-19 ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնելու դեպքում։

Բացի այդ, Լիտվա մուտք գործելու համար մեկնումից առնվազն 48 ժամ առաջ անհրաժեշտ է լրացնել առողջության հարցաթերթիկը և ունենալ վավեր QR կոդ:

Կանադա

Սահմանը հատելու ռեժիմը

Կանադայի տարածք իրավունք ունեն մուտք գործել՝

Կանադայի քաղաքացիները,

մշտական բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացիները,

Կանադայի քաղաքացիների և Կանադայում մշտական բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացիների մերձավոր ազգականները՝ վերջիններիս մոտ կանադական վիզաների առկայության պարագայում,
հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անդամները, ինչպես նաև դիվանագիտական առաքելության ժամանող օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների աշխատակիցները,

անհապաղ բուժում ստանալու նպատակով ժամանող օտարերկրացիները, որոնց մուտքը արտոնված է Կանադայի Հանրային առողջապահության գործակալության կողմից (PHAC),

ուսման նպատակով ժամանող օտարերկրյա քաղաքացիները

Մուտքի արտոնագրի հետ մեկտեղ օտարերկրյա քաղաքացիները սահմանային կետում պարտադիր պետք է ներկայացնեն Կանադայի Ներգաղթի, փախստականների և քաղաքացիության հարցերով ծառայության գրավոր թույլտվությունը (written authorization from Immigration, Refugees and Citizenship Canada). Վերջինիս բացակայության պարագայում օտարերկրացիների մուտքը երկիր կարգելվի ։

Կորեա

Սահմանը հատելու ռեժիմը

2020թ. ապրիլի 13-ից 90 երկրներից ԿՀ կարճաժամկետ (զբոսաշրջային) այց կատարելու ցանկություն ունեցող քաղաքացիների մուտքի արտոնագրերի տրամադրումը կասեցված է և, հետևաբար, նշված քաղաքացիները չեն կարող ԿՀ մուտք գործել: Բացառություն են կազմում խիստ անհրաժեշտությամբ ԿՀ մուտք գործող քաղաքացիները, դիվանագիտական մուտքի արտոնագիր ունեցող քաղաքացիները, ԿՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները (եթե վերջիններս 2020թ. հունիսի 1-ից հետո ԿՀ-ից հեռանալիս լրացրել են «re-entry permit»-ի ձև), ինչպես նաև ABTC (APEC Business Travel Card) կրողները: Միջնաժամկետ (ոչ զբոսաշրջային) և երկարաժամկետ այցով ժամանող բոլոր քաղաքացիները (այդ թվում նաև ՀՀ քաղաքացիները) պարտադիր պետք է մուտք գործելիս թեստավորվեն, ապա 14 օրով ինքնամեկուսանան:

Կորեայի միջոցով տարանցիկ թռիքչները թույլատրվում են, սակայն քաղաքացին պետք է ունենա իր հաջորդ թռիքչի տոմսը և Կորեայում տրանզիտը պետք է տևի ոչ ավել, քան 24 ժամ:

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

ԿՀ ժամանող բոլոր քաղաքացիները պարտավոր են լրացնել առողջական վիճակի, ինչպես նաև ճամփորդական տվյալների վերաբերյալ հատուկ ձև և ներկայացնել դրանք կորեական մարմիններին օդանավակայանում, որտեղ կիրականացվի նաև բժշկական զննում (ջերմություն, ախտանիշների առկայություն և այլն): 2021 թ. հունվարի 8-ից սկսած ԿՀ ժամանող բոլոր օտարերկրյա քաղաքացիները պետք է պարտադիր ներկայացնեն նաև վերջին 72 ժամվա ընթացքում կատարված PCR թեստի բացասական պատասխանով փաստաթուղթ, որի բացակայության պարագայում նրանց մուտքը ինքնաթիռ կարող է արգելվել: Փաստաթուղթը պետք է ներկայացվի տպված վիճակում, էլեկտրոնային ձևաչափը չի ընդունվի:

Կարճաժամկետ այցով և հատուկ պայմաններով ժամանող քաղաքացիները օդանավակայանում պարտադիր կանցնեն PCR թեստավորում: Դրական արդյունքի դեպքում քաղաքացին կհոսպիտալացվի, իսկ բացասականի դեպքում պետք է անցնի 14-օրյա ինքնամեկուսացում պետության կողմից առանձնացված վճարովի կացարանում:

Երկարաժամկետ այցով ժամանողները նույնպես կթեստավորվեն, սակայն ոչ թե օդանավակայանում, այլ ԿՀ մուտք գործելուց և ինքնամեկուսացման անցնելուց հետո 1 օրվա ընթացքում: Բոլորը պարտավոր են ներբեռնել նաև ախտանիշների և ինքնամեկուսացման համար նախատեսված բջջային հավելվածը և օրական կտրվածքով ներկայացնել առողջական վիճակի և ախտանիշների մասին տվյալներ:

Պարտադիր ինքնամեկուսացման պահանջը կարող է որոշ դեպքերում չկիրառվել: Այսպես, եթե քաղաքացին ունի պատվաստման հավաստագիր (միայն հետևյալ պատվաստանյութերով՝ Pfizer, AstraZeneca, Janssen, Moderna, Covishield, Sinopharm/Sinovac) և 2 դեղաբաժիններն էլ ստացել է Կորեայի Հանրապետությունում (և 2-րդ դեղաբաժինը ստանալուց հետո անցել է առնվազն 14 օր), ապա նա կարող է դիմել ինքնամեկուսացումից ազատվելու (quarantine exemption) համար: Եթե քաղաքացին պատվաստվել է այլ երկրում և Կորեա է այցելում բացառություն կազմող նպատակներով (հարազատի մահ, հումանիտար նպատակներով և այլն), ապա նա կարող է դիմել իր երկրում ԿՀ դեսպանատուն ինքնամեկուսացման պահանջից ազատվելու համար (որոշումը կայացվում է հաշվի առնելով տվյալ երկրում համաճարակային իրավիճակը):

Նույնիսկ ինքնամեկուսացում չանցնելու դեպքում ԿՀ ժամանող բոլոր քաղաքացիները պետք է ունենան վերջին 72 ժամվա ընթացքում կատարված ՊՇՌ թեստի բացասական պատասխանով հավաստագիր, ԿՀ ժամանելուն պես անցնեն ՊՇՌ թեստավորում, ապա ևս մեկ անգամ թեստավորվեն մուտք գործելուց հետո 6-րդ կամ 7-րդ օրը:

Կիպրոս

Սահմանը հատելու ռեժիմը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքը Կիպրոս բաց է:

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Կիպրոս ժամանելուց առաջ ՀՀ քաղաքացիները պետք է հավատարմագրված լաբորատորիայում հաձնեն COVID-19 մոլեկուլար թեստ (ՊՇՌ), թռիչքից 72 ժամ առաջ վերցված նմուշով և COVID-19 մոլեկուլար թեստի (ՊՇՌ) բացասական արդյունքի մասին փաստաթուղթը ներբեռնեն Cyprus Flight Pass( https://cyprusflightpass.gov.cy) հարթակում: Անհրաժեշտ է COVID-19 մոլեկուլար թեստ (ՊՇՌ) հաձնել նաև Կիպրոս ժամանելուց հետո, որի արժեքը Լառնակայի օդանավակայանում կազմում է 30 Եվրո, իսկ` Պաֆոսի օդանավակայանում` 32 Եվրո: Թեստի արդյունքները հասանելի կլինեն www.covid-testcyprus.com թվային հարթակում: Կիպրոս ժամանող մինչև 12 տարեկան երեխաներն ազատվում են թեստավորման պահանջից:

Այն անձանց, ովքեր ավարտել են իրենց պատվաստումը (այսինքն ՝ ստացել են պատվաստման բոլոր չափաբաժինները) թեստ հաձնելու պահանջ չի ներկայացվի:

Ընդունելի են Դեղամիջոցների Եվրոպական գործակալության կողմից թույլատրվող բոլոր պատվաստանյութերը, ինչպես նաև Sputnik V, Sinopharm (BBIBP COVID-19) և Sinovac, AstraZeneca-Covishield և AstraZeneca-SKBio:

Կիպրոս մուտք գործելուց առաջ անհրաժեշտ է www.cyprusflightpass.gov.cy կայքում լրացնել ուղևորի տեղորոշման ձևաթուղթ:

Մանրամասն տեղեկատվությունը հասանելի է www.visitcyprus.com և www.cyprusflightpass.gov.cy կայքերում:

Կիպրոսի Հանրապետության տուրիզմի նախարարության պաշտոնական կայքէջն է https://www.visitcyprus.com/index.php/en/։

Հնդկաստանի Հանրապետություն

Սահմանը հատելու ռեժիմը

2021 թ.  մարտի 30-ից թույլատրվում է Հնդկաստան մուտք գործել գործարար, բժշկական և այլ այցերի պարագայում։

Հնդկաստանում COVID19 համավարակի նահանջով և երկակի պատվաստումների բավականին մեծ թվով (1.068.571.879) պայմանավորված` կառավարությունը որոշում է կայացրել թույլատրել զբոսաշրջիկներին ազատորեն այցելել Հնդկաստան։

Վերջիններս խմբերով կարող են մուտք գործել Հնդկաստան ս.թ. հոկտեմբերի 15-ից։ Իսկ անհատ զբոսաշրջիկները կարող են մուտք գործել Հնդկաստան ս.թ. նոյեմբերի 15-ից։ Մուտքի արտոնագրերը տրամադրվում են էլեկտրոնային հարթակի և արտերկրում գործող դեսպանությունների, հյուպատոսությունների միջոցով։

1.https://boi.gov.in/

2.https://indianvisaonline.gov.in/

3.https://www.newdelhiairport.in/pdf/DO-letter-to-CSs-and-Administrators-of-all-States-and-UTs.pdf

4.https://www.newdelhiairport.in/covid19 ։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Անխտիր բոլոր ուղևորները, թե՛ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներն, թե՛ օտարերկրացիները Հնդկաստան մուտք գործելիս պարտավոր են ներկայացնել ՊՇՌ (PCR) թեստի բացասական արդյունք, Եվրոպայից և Մերձավոր Արևելքից ժամանող ուղևորները պարտադիր պետք է օդանավակայանում հանձնեն ևս մեկ ՊՇՌ (PCR) թեստ՝ չնայած նրան, որ իրենց հետ կարող են ունենալ թեստի արդյունքները։ Իսկ սեպտեմբերի 1-ից նույն պահանջը կիրառվում է նաև Բանգլադեշից, Բոտսվանայից, Զիմբաբվեից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Մավրիկոսից, Նոր Զելանդիայից և Չինաստանից Հնդկաստան մուտք գործող ուղևորների  նկատմամբ։

Պատվաստման վկայականի ներկայացումը պարտադիր պահանջ չի հանդիսանում։

Հնդկաստան ժամանելուց առաջ օտարերկրյա քաղաքացիները պարտադիր լրացնում են երկու տեղեկանք-դիմում (տեղադրված են Քաղաքացիական ավիացիայի նախարարության կայքում), որտեղ նշվում են վերջինիս անձնական տվյալները, կոնտակտները, ինչպես նաև կցվում է առավելագույնը 72 ժամ վաղեմության COVID-19-ի նկատմամբ ՊՇՌ հետազոտության թեստի բացասական պատասխանը։ Վերոհիշյալ դիմումները քաղաքացին պարտավոր է նաև տպված օրինակով ունենալ իր մոտ՝ օդնավակայանում սահմանապահին ներկայացնելու համար։

Հունաստան

Սահմանը հատելու ռեժիմը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքը Հունաստան բաց է:

Հունաստան մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել՝

  1. Փաստաթուղթ՝ վերջին 72 ժամվա ընթացքում հավատարմագրված լաբորատորիայում կատարված COVID-19 մոլեկուլար թեստի (ՊՇՌ) բացասական արդյունքի մասին կամ փաստաթուղթ` վերջին 48 ժամվա ընթացքում կատարված անտիգենների էքսպրես թեստի բացասական արդյունքի մասին, (բացառությամբ մինչև 12 տարեկան երեխաներ),
  2. Բացասական թեստի վերաբերյալ փաստաթուղթ չի պահանջվում, այն քաղաքացիների համար, ովքեր ավարտել են իրենց պատվաստումը (այսինքն՝ վերջին պատվաստումից անցել է 14 օր՝ կախված պահանջվող չափաբաժիններից) և ունեն պատվաստման վկայագիր:

Ընդունելի պատվաստանյութերն են՝ Pfizer BioNtech, Moderna, Astra Zeneca/Oxford, Novavax, Johnson + Johnson/Janssen, Sinovac Biotech, Gamaleya (Sputnik), Cansino Biologics, Sinopharm:

  1. Բացասական թեստի վերաբերյալ փաստաթուղթ չի պահանջվում, այն քաղաքացիների համար, ովքեր վերջին 2-9 ամիսների ընթացքում COVID-19-ի համար դրական արդյունք են ունեցել և ունեն համատասխան տեղեկանք հավատարմագրված լաբորատորիայից դրա վերաբերյալ:
  2. Մուտք գործելուց 12 ժամ առաջ անհրաժեշտ է travel.gov.gr կայքում լրացնել ուղևորի տեղորոշման ձևաթուղթ և ունենալ այն թղթային կրիչով կամ դրա QR կոդը:

Մանրամասն տեղեկատվությունը հասանելի է https://travel.gov.gr/#/

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Հունաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության գլխավոր քարտուղարության պաշտոնական կայքէջ.   https://travel.gov.gr/#/

Ճապոնիա

Սահմանը հատելու ռեժիմը

159 երկրներից (ներառյալ Հայաստանի Հանրապետությունը) և շրջաններից ժամանող կամ այդ երկրներ վերջին 14 օրվա ընթացքում մուտք գործած բոլոր քաղաքացիների համար գործում է մուտքի արգելք: Բացառություն են կազմում հատուկ պայմաններ բավարարող անձինք (Ճապոնիայի քաղաքացիներ, Ճապոնիայում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիներ, երկրում հավատարմագրված դիվանագետները, երկիր մուտք գործելու խիստ անհրաժեշտություն ունեցող անձինք (հատուկ բուժում, մերձավոր հարազատի մահ և այլն)):

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Ճապոնիա մուտք գործելիս բոլոր քաղաքացիների համար գործում են հետևյալ պահանջները՝

  • Անհրաժեշտ է ներկայացնել Ճապոնիա մեկնումից առաջ վերջին 72 ժամվա ընթացքում կատարված ՊՇՌ թեստի բացասական պատասխանով փաստաթուղթ,
  • Ս.թ. հունվարի 9-ից սկսած օդանավակայանում պարտադիր է ՊՇՌ թեստի հանձնումը՝ անկախ նախորոք հանձնված թեստի բացասական պատասխանով փաստաթղթի առկայությունից,
  • Մուտք գործելուց հետո անհրաժեշտ է 14 օրով պարտադիր ինքնամեկուսանալ և չօգտվել հանրային տրանսպորտից, ինչի կապակցությամբ անհրաժեշտ է ստորագրել հատուկ ձևաչափով երաշխավորագիր`https://www.mhlw.go.jp/content/000836304.pdf,
  • Թռիչքից առաջ անհրաժեշտ է լրացնել հետևյալ հղումով (https://arqs-qa.followup.mhlw.go.jp/#/) հարցաշարը, ապա Ճապոնիա ժամանելուն պես հարցաշարի գեներացված QR կոդը ներկայացնել Ճապոնիայի սահմանային անցակետի աշխատակիցներին,
  • Անհրաժեշտ է նաև ներբեռնել COCOA ճապոնական հավելվածը և ինքնամեկուսացման ընթացքում գրանցել գտնվելու վայրի տվյալները՝ ըստ հարցման, ճապոնական մարմիններին ներկայացնելու համար,

Ինքնամեկուսացման պայմանները խախտելու պարագայում քաղաքացու անունը կհրապարակվի (վարակի կանխարգելման նպատակով), կացության կարգավիճակը կարող է վերանայվել, քաղաքացուն կարող են նաև արտաքսել:
Ս.թ. հոկտեմբերի 1-ից Ճապոնիա մուտք գործելիս ինքնամեկուսացման տևողությունը 14 օրից դարձել է 10 օր բոլոր այն քաղաքացիների համար, ովքեր ունեն պատվաստման հավաստագիր (կամ ճապոնական կամ տրված հետևյալ հղումով ներկայացված ցանկի երկրներում՝ https://www.mhlw.go.jp/content/000847214.pdf) և ինքնամեկուսացման 10-րդ օրը իրենց հաշվին արված PCR կամ Quantitative Antigen test (CLEIA) թեստավորումից հետո կունենան բացասական արդյունք: Հայաստանը նշված ցանկում դեռևս ներառված չէ, ուստի ՀՀ-ում տրված պատվաստման վկայականով հնարավոր չէ դիմել ինքնամեկուսացման տևողությունը կրճատելու համար: Նշված կարգը կիրառելի է միայն այն քաղաքացիների համար, ովքեր իրավունք ունեն մուտք գործել Ճապոնիա:

Ս.թ. նոյեմբերի 8-ից Ճապոնիա մուտք գործելիս ինքնամեկուսացման տևողությունը դարձել է 3 օր Ճապոնիայի քաղաքացիների, Ճապոնիա մուտք գործելու/վերադառնալու իրավունք ունեցող (re-entry permit) օտարերկրյա քաղաքացիների, բիզնես նպատակներով կամ աշխատանքի անցնելու նպատակով մինչև 3 ամիս, ինչպես նաև երկարաժամկետ այցով Ճապոնիա մուտք գործող օտարերկրյա քաղաքացիների համար, ում մուտք գործելու վերաբերյալ կա երաշխավորություն ընդունող կազմակերպության (գործատուի) կողմից, որը պետք է համապատասխան երաշխավորագիրը, ինչպես նաև քաղաքացու «activity plan»-ը ներկայացնի Ճապոնիայի համապատասխան նախարարություն, գործակալություն կամ այլ մարմին, որն իր հերթին իրավասու է կանխավ որոշակի ստուգումներ իրականացնել քաղաքացի այցի վերաբերյալ: Քաղաքացու մուտքը Ճապոնիա կթույլատրվի միայն պատկան մարմնից համապատասխան ստուգումների արդյունքում դրական եզրակացության ստանալու դեպքում:
Հարկ է նշել, որ վերոհիշյալ պայմանով 3-օրյա ինքնամեկուսացում անցնելու համար բոլոր քաղաքացիները պետք է պարտադիր ունենան պատվաստման վկայական (տրված Ճապոնիայի կամ հետևյալ ցուցակի մեջ ներառված երկրների կողմից՝ https://www.mhlw.go.jp/content/000847214.pdf), ինչպես նաև ինքնամեկուսացման 3-րդ օրը սեփական հաշվին PCR կամ Quantitative Antigen test (CLEIA) թեստ հանձնեն: Թեստի բացասական արդյունքի դեպքում քաղաքացին կարող է Ճապոնիա մուտք գործելու 4-րդ օրը դուրս գալ ինքնամեկուսացումից:

Սկզբնաղբյուրի հղումը՝ Ճապոնիայի ԱԳՆ կայքէջ
https://www.anzen.mofa.go.jp/info/pcwideareaspecificinfo_2021C137.html
https://www.mofa.go.jp/ca/fna/page4e_001053.html ։

Նիդերլանդներ

Սահմանը հատելու ռեժիմը

Հայաստանը դուրս է գալիս դեղին (զգուշացե՛ք, առկա են ռիսկեր) գոտուց և ներառվում է նարնջագույն (միայն խիստ անհրաժեշտ ճանապարհորդություններ) գոտում։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Հոկտեմբերի 29-ից Նիդերլանդները Հայաստանը ներառել է շատ բարձր ռիսկի երկրների գոտում։ Համաձայն նոր որոշման՝ Հայաստանից Նիդրելանդներ ճամփորդելիս պետք է ներկայացնել COVID-19 դեմ պատվաստման վկայական, որը գործելու է մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ։ Հոկտեմբերի 31-ից հետո պատվաստման վկայականի հետ միասին անհրաժեշտ է լինելու ներկայացնել նաև թեստի արդյունքը։

https://www.nederlandwereldwijd.nl/landen/armenie/reizen/reisadvies

https://www.government.nl/topics/coronavirus-covid-19/visiting-the-netherlands-from-abroad/checklist-entry/from-outside-the-eu

Նորվեգիա

Սահմանը հատելու ռեժիմը

25․09․2021թ-ից օտարերկրյա քաղաքացիների համար աստիճանաբար հանվում են Նորվեգիա այցելելու սահմանափակումները։

Աղբյուր՝

https://www.regjeringen.no/en/topics/koronavirus-covid-19/travel-to-norway/id2791503/

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Ներկայումս Եվորպական տնտեսական գոտում և ԵՄ անդամ երկրների քաղաքացիները, ինչպես նաև Շվեյցարիայի և Միացյալ Թագավորության քաղաքացիները կարող են այցելել Նորվեգիա առանց սահմանափակումների։ Նորվեգիա մուտքի թույլտվություն ունենալու դեպքում այլ երկրներից ժամանողները պետք է առցանց գրանցվեն և ժամանելուց հետո գտնվեն մեկուսացման մեջ։ Մեկուսանալու անհրաժեշտություն չկա, եթե անձը ներկայացրել է պատվաստված լինելու մասին վկայական, կամ վերջին 6 ամսում Covid-19 վարակից առողջացած լինելու մասին տեղեկանք։

Առցանց գրանցվելու համար կարելի է զանգահարել  +47 33 4 28 70 համարով կամ email [email protected] հասցեին նամակ ուղարկելով։

Շվեդիա

Սահմանը հատելու ռեժիմը

Շվեդիայի քաղաքացիները, Շվեդիայում բնակության թույլտվություն ունեցող անձինք ինչպես նաև Դանիայից, Նորվեգիայից, Ֆինլանդիայից և Իսլանդիայից Շվեդիա ժամանող անձանց մուտքւ Շվեդիա ազատ է և ՊՇՌ թեստ ներկայացնելու անհրաժեշտություն չկա։

Օտարերկրացիների մուտքի արգելքը (բացառությամբ որոշ արտությունների) սահմանված է մինչև 31․10․2021թ․

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Եվրոպական տնտեսական գոտու երկրներից ժամանող անձինք պետք է ներկայացնեն պատվաստման վկայական կամ բացասական ՊՇՌ տեստ՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության։

Այլ երկրներից ժամանող անձինք Շվեդիա մուտք գործելու համար պետք է ունենան առնվազն մեկ «հարգելի պատճառ», պետք է ներկայացնեն պատվաստված լինելու մասին տեղականք, կամ հիվանդությամբ վարակված չլինելու մասին վկայական։

Անձը պետք է պատվաստված լինի ԵՄ անդամ երկրների կողմից ընդունված պատվաստվանյութով և ներարկման վերջին չափաբաժինը պետք է ստացած լինի Շվեդիա մուտք գործելուց առնվազն 14 օր առաջ։

Ներկայումս Հայաստանը ներառված չէ ապահով երկրների ցանկում։ Ցանկը վերանայվում է երկու շաբաթը մեկ անգամ։

Ապահով երկրների ցանկի, «հարգելի պատճառների» և պատվաստման տեղեկանքներին ներկայացվող պահանջների մասին առավել մանրամասն տեղեկատվությունը զետեղված է հետևյալ հղումով՝  https://polisen.se/en/the-swedish-police/the-coronavirus-and-the-swedish-police/travel-to-and-from-sweden/ ։

Աղբյուր՝ https://polisen.se/en/the-swedish-police/the-coronavirus-and-the-swedish-police/travel-to-and-from-sweden/ ։

Շվեյցարիա

Սահմանը հատելու ռեժիմը

Շվեյցարիա կարող են մուտք գործել Շվեյցարիայի քաղաքացիները, Շվեյցարիայում կացության իրավունք ունեցող անձինք։ Անձինք, ովքեր ունեն ազատ տեղաշարժվելու իրավունք (շենգենյան գոտում), վավեր Շենգեն C և D կարգի վիզա, կամ վավեր Շենգեն գոտում բնակության թույլտվություն, ինչպես նաև, եթե  համապատասխանում են որոշ այլ չափորոշիչների, որոնք հասանելի են հետևյալ հղումով՝

https://www.sem.admin.ch/sem/en/home/sem/aktuell/faq-einreiseverweigerung.html#accordion_10459077001626852838822

ՀՀ քաղաքացիները Շվեյցարիայի մուտքի արտոնագիր ստանալու համար կարող են դիմել Թբիլիսիում Շվեյցարիայի դեսպանություն։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Շվեյցարիա մուտք գործելիս անհրաժեշտ է լրացնել մուտքի ձևաթուղթ https://swissplf.admin.ch/formular, ներկայացնել COVID-19 բացասական թեստի արդյունքը և/կամ COVID-19 դեմ պատվաստումը հավաստող սերտիֆիկատ։

https://www.bag.admin.ch/bag/en/home/krankheiten/ausbrueche-epidemien-pandemien/aktuelle-ausbrueche-epidemien/novel-cov/empfehlungen-fuer-reisende/quarantaene-einreisende.html

Մուտք գործելուց հետո, 3-ից 7 օրվա ընթացքում անհրաժեշտ է հանձնել ևս մեկ COVID-19-I թեստ` արդյունքների մասին հայտնելով համապատասխան կանտոնի իշխանություններին https://foph-coronavirus.ch/test/how-can-i-get-repeat-tests/#contents2։

Միևնույն ժամանակ, հայտնում ենք, որ քաղաքացիները պետք է «ամբողջությամբ պատվաստված» լինեն և ներկայացնեն հետևյալ պատվաստանյութերով պատվաստված լինելու մասին սերտիֆիկատ՝

  • Pfizer/BioNTech (BNT162b2 / Comirnaty® / Tozinameran)
  • Moderna (mRNA-1273 / Spikevax / COVID-19 vaccine Moderna)
  • AstraZeneca (AZD1222 Vaxzevria®/ Covishield™)
  • Janssen / Johnson & Johnson (Ad26.COV2.S)
  • Sinopharm / BIBP (SARS-CoV-2 Vaccine (Vero Cell))
  • Sinovac (CoronaVac)

https://www.bag.admin.ch/bag/en/home/krankheiten/ausbrueche-epidemien-pandemien/aktuelle-ausbrueche-epidemien/novel-cov/empfehlungen-fuer-reisende/quarantaene-einreisende.html

Լրացուցիչ ուշադրություն ենք հրավիրում առ այն, որ Շվեյցարիայում (փակ տարածքներում, այդ թվում՝ հյուրանոցներում, ռեստորաններում, թատրոններում և այլն) օգտագործման համար անհրաժեշտ է ունենալ կամ շվեյցարական սերտիֆիկատ կամ EU Digital COVID Certificate-ին պահանջներին համապատասխան սերտիֆիկատ, որն ընդունելի է նաև Շվեյցարիայի համար։

https://www.fedlex.admin.ch/eli/cc/2021/325/en

2021թ. սեպտեմբերի 20-ից Շվեյցարիա մուտք գործելիս հնարավոր է համապատասխան կանտոնալ իշխանություններից ձեռք բերել շվեյցարական սերտիֆիկատ, եթե ամբողջությամբ պատվաստված են Շվեյցարիայում լիցենզավորված պատվաստանյութով՝

https://www.bag.admin.ch/bag/en/home/krankheiten/ausbrueche-epidemien-pandemien/aktuelle-ausbrueche-epidemien/novel-cov/impfen.html#-409816621 կամ Դեղերի Եվրոպական գործակալության (European Medicines Agency) կողմից ընդունված (authorised) https://www.ema.europa.eu/en/human-regulatory/overview/public-health-threats/coronavirus-disease-covid-19/treatments-vaccines/covid-19-vaccines ։

COVID-19 դեմ պայքարի համատեքստում շվեյցարական կառավարության կողմից ձեռնարկված գործողությունների վերաբերյալ հնարավոր է ծանոթանալ հետևյալ հղումով՝

https://www.admin.ch/gov/en/start/documentation/media-releases.msg-id-85168.html

Չինաստան

Սահմանը հատելու ռեժիմը

Փոխադարձության սկզբունքով առանց վիզայի մուտքի ռեժիմ՝ 180 օր բնակվելու իրավունքով։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Համաձայն Չինաստանի ԱԳՆ հյուպատոսական վարչությունից ստացված տեղեկության, բոլոր ՉԺՀ ժամանող օտարերկրյա քաղաքացիները, մինչև իրենց երկրի տարածքը լքելը, պարտավոր են հանձնել NAT (nucleic acid test) և IgM (antibody test) թեստեր՝ Հայաստանում ՉԺՀ դեսպանության կողմից լիցենզավորված լաբորատորիայում, որից հետո արդյունքները պետք է վավերացվեն դեսպանության կողմից։

Երրորդ երկրով տեղափոխվող ուղևորները, դեպի Չինաստան թռիչքից առաջ, պարտավոր են երրորդ երկրում ևս հանձնել վերոնշյալ թեստերը, որոնց արդյունքները պետք է վավերացվեն տվյալ երկրում Չինաստանի դեսպանության կողմից։ Այն քաղաքացիները, որոնց 2 թեստերի արդյունքները բացասական կլինեն, կկարողանան դիմել և ստանալ Չինաստանի դեսպանության կողմից հաստատված առողջական վիճակի մասին տեղեկանք՝ այն երկրում, որտեղ հանձնել են թեստերը։ Անհրաժեշտ է, որպեսզի երրորդ երկրում ՉԺՀ դեսպանության կողմից հաստատված թեստերի արդյունքները վավեր լինեն Չինաստան ժամանելուց մինչև 48 ժամ առաջ։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 16-ից բոլոր օտարերկրյա ուղևորները, որոնք պետք է Հայաստանից Չինաստան մեկնեն, պարտավոր են թռիչքից առաջ ներկայացնել էլեկտրոնային բժշկական հայտարարագիր: Օտարերկրյա ուղևորները կարող են դիմել էլեկտրոնային բժշկական հայտարարագիր ստանալու համար՝ մուտք գործելով http://hrhk.cs.mfa.gov.cn/H5/ կայքը և ստանալ կայքում QR կոդը՝ սկանավորելով այն սմարթֆոնի միջոցով: Վերոնշված կայքում՝ օտարերկրյա ուղևորները կարող են լրացնել տեղեկատվություն, հայտարարել առողջական վիճակի մասին և ներբեռնել առցանց թեստավորման վկայականներ, որոնք այնուհետև ստուգվում և հաստավում են Չինաստանի դեսպանատան կողմից:

Հաստատվելուց հետո նրանք կստանան բժշկական հայտարարագրի էլեկտրոնային ձև, որը կցուցադրվի QR կոդի տեսքով՝ “HDC” նշումով։ Թռիչքից առաջ օտարերկրյա ուղևորները պետք է ներկայացնեն կամ տպեն էլեկտրոնային կոդը, և նաև հետևեն համապատասխան ավիաընկերությունների կողմից զննման ընթացակարգերին:

Օտարերկրյա քաղաքացիները հավելյալ տեղեկությունների համար կարող են հետևել ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության պաշտոնական կայքին կամ դիմել Հայաստանում Չինաստանի դեսպանության հյուպատոսական բաժին։

http://am.china-embassy.org/rus/zytz/t1830651.htm

http://am.china-embassy.org/rus/zytz/t1828528.htm

ՉԺՀ ժամանելիս քաղաքացիները պետք է անցնեն պարտադիր 14-օրյա կարանտին և 7 օր ինքնամեկուսացում՝ ՉԺՀ կողմից հատկացված վայրում և թեստավորում սեփական միջոցների հաշվին: Պայմանավորված այն հանգամանքով, որ համավարակային իրավիճակը պարբերաբար փոփոխվում է, յուրաքանչյուր նահանգ սահմանում է իր մուտքի առանձին կարգավորումները և սահմանափակումները։ Ներկայումս, նշված խոշոր քաղաքներ այցելելու համար գործում են հետևյալ սահմանափակումները.

Պեկին – 21 օր կարանտին, 7 օր ինքնամեկուսացում

Շանհայ – 14 օր կարանտին, 7 օր ինքնամեկուսացում

Շենչժեն – 21 օր կարանտին, 7 օր ինքնամեկուսացում

Սիան – 21 օր կարանտին, 7 օր ինքնամեկուսացում:

Պորտուգալիա

Սահմանը հատելու ռեժիմը

Բոլոր ուղևորներն, ովքեր Պորտուգալիա են մուտք գործում թե՛ որպես տարանցիկ երկիր, թե՛ որպես վերջնական ժամանման կետ, թռիչքի գրանցումից (check-in) հետո պետք է լրացնեն այս առցանց ձևը: Լրացված ձևի ապացույցը պետք է ներկայացվի հսկիչ կետերում:

Պորտուգալիայի կառավարության հրամանագրի համաձայն Պորտուգալիայի տարածք մուտքը թույլատրվում է միայն՝

1) այն ուղևորին, ով ժամանում է Եվրամիության երկրներից, Շենգենյան գոտում գտնվող երկրներից (Լիխտենշտայն, Նորվեգիա, Իսլանդիա և Շվեյցարիա), Միացյալ Թագավորությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Կանադայից և Բրազիլիայից,

2) այն երկրներից ժամանողներին, որոնց համաճարակաբանական իրավիճակը համապատասխանում է 2020թ․ հոկտեմբերի 22-ի (ԵՄ) 2020/1551 Խորհրդի առաջարկություններին,

3) ԵՄ անդամ չհանդիսացող կամ Շենգենյան գոտում չգտնվող երկրներից (բայց ոչ Միացյալ Թագավորությունից, ԱՄՆ-ից,Կանադայից և Բրազիլիայից) ժամանողներին՝ բացառապես էական պատճառներով ճանապարհորդությունների դեպքում (*) (**)

4) օրենքի համաձայն կազմակերպված հայրենադարձության կամ  մարդասիրական թռիչքների ուղևորներին:

(*) Էական պատճառներն են` մասնագիտական, ուսման, ընտանիքի վերամիավորման, առողջության կամ հումանիտար նպատակներով ճանապարհորդությունները:

(**)ԵՄ կորոնավիրուսի ապաքինման թվային վկայական /պատվաստման վկայական կամ Եվրոպական հանձնաժողովի կողմից համարժեք համարվող՝ երրորդ երկրների կողմից տրված պատվաստման/ապաքինման վկայական ունեցող ուղևորների համար էական պատճառներ չեն պահանջվում:

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Թեստի պահանջներ

  • Ուղևորը, ով Պորտուգալիա է մուտք գործելու թե՛ որպես տարանցիկ երկիր, թե՛ որպես վերջնական ժամանման կետ, պետք է ներկայացնի բացասական արդյունք ունեցող SARS-CoV-2 համար արված լաբորատոր թեստ, այլապես տվյալ ուղևորին (ներառյալ Պորտուգալիայում բնակվող Պորտուգալիայի քաղաքացուն ու նրա ընտանիքի անդամ(ներ)ին) նստեցում չի թույլատրվի NAAT – Նուկլեինաթթվի ուժեղացման թեստեր (RT-PCR, NEAR, TMA, LAMP, HDA, CRISPR, SDA և այլն), որոնք արվել են 1-ին նստեցման կետից թռիչքի պահից 72 ժամ առաջ, կամ
  • Հակագեների թեստ (TRAg), որն արվել է 1-ին նստեցման կետից թռիչքի պահից 48 ժամ առաջ:

Բացառություն են կազմում՝

  • 12 տարին չլրացած երեխաները
  • ԵՄ թվային Covid վկայական կամ Եվրոպական հանձնաժողովի կողմից համարժեք համարվող վկայական ներկայացնող ուղևորները (տե՛ս ԵՄ կովիդ վկայականների ընդունման պայմանները)

Պարտադիր թեստերը ընդունվում են միայն պորտուգալերեն, ֆրանսերեն, իսպաներեն, անգլերեն և իտալերեն լեզուներով, որտեղ պետք է նշված լինի նաև թեստավորման ժամն ու ամսաթիվը: Ընդունելի ձևաչափերն են` թղթային և էլեկտրոնային (բայց ոչ բջջային տեքստային հաղորդագրությունները (SMS)):

Միացյալ Թագավորությունում կատարված NHS և Trace Test թեստերը վավեր չեն ճամփորդության համար: Ճամփորդության համար ընդունվում են միայն Եվրամիության Առողջապահական կոմիտեի կողմից հաստատված հակագեների թեստեր, ինչպես նաև նվազագույն տվյալները, որոնք պետք է առկա լինեն նույն կազմակերպության կողմից սահմանված թեստի արդյունքի փաստաթղթում (տե՛ս այստեղ):

ԵՄ թվային Covid վկայականների ընդունման պայմանները.

Եվրոպական հանձնաժողովը վավերացրել է ոչ ԵՄ վկայականներ՝ համաձայն (ԵՄ) 2021/953, 2021թ. հունիսի 14-ի Կարգավորման: Այս երկրների վկայականները (ամբողջական ցանկը տես այստեղ) դիտարկվում են նույն կանոններով, ինչ ԵՄ թվային Covid վկայականները, հետևյալ կերպ.

  • COVID-19 պատվաստանյութով ամբողջական պատվաստում ստանալու մասին վկայական, որը հաստատված է Եվրոպական Խորհրդարանի և Խորհրդի 726/2004 / EC կարգավորումով: Պատվաստումը 14 օր անց ուժի մեջ է համարվում հետևյալ դեպքերում․
  • մեկ դեղաչափ պահանջող պատվաստանյութի մեկ դեղաչափ, կամ
  • երկու դեղաչափ պահանջող պատվաստանյութի երկրորդ դեղաչափ (նույնիսկ եթե յուրաքանչյուր դեղաչափը տարբեր պատվաստանյութերի է պատկանում),

կամ

  • երկու դեղաչափ պահանջող պատվաստանյութի մեկ դեղաչափ (եթե պատվաստման վկայականում նշվում է, որ մեկ դեղաչափը եզրափակում է պատվաստման պլանն այն մարդկանց համար, ովքեր արդեն վարակվել են COVID-19- ով)
  • համավարակից ապաքինված լինելու վկայական, որում նշված է, որ տվյալ անձը ապաքինվել է COVID-19 վարակից առնվազն 11 օր և ոչ ավելի, քան 180 օր NAAT- ի դրական թեստի արդյունքում։
  • բացասական թեստի հավաստագիր (NAAT- ի թեստը կատարվում է 1-ին նստեցման կետում մեկնելուց առաջ՝ 72 ժամվա ընթացքում, կամ 1-ին նստեցման կետում մեկնելուց առաջ՝ 48 ժամվա ընթացքում իրականացվում է հակագենի թեստ)։

Ընդունվում է NHS COVID Pass վկայականը։

 Վկայականները պետք է համապատասխանեն հետևյալ կանոններին՝

  • պատվաստման վկայագիր, որում նշված է ամբողջական և վավեր պատվաստման մասին COVID-19 պատվաստանյութով, որը թույլատրված է Եվրոպական խորհրդի (CE) հ. 726/2004 կարգավորումով: Պատվաստումը համարվում է ուժի մեջ 14 օր անց`
  • մեկ դեղաչափ պահանջող պատվաստանյութի մեկ դեղաչափ ստանալուց, կամ
  • երկու դեղաչափ պահանջող պատվաստանյութերի երկրորդ դեղաչափ ստանալուց (նույնիսկ եթե յուրաքանչյուր դեղաչափը տարբեր պատվաստանյութերի է պատկանում), կամ,
  • երկու դեղաչափ պահանջող պատվաստանյութի մեկ դեղաչափ ստանալուց, եթե վկայականում նշված է, որ մեկ դեղաչափը եզրափակում է պատվաստման պլանը, այն մարդկանց համար, ովքեր արդեն վարակվել են COVID-19-ով:

Վկայականները կարող են ներկայացվել թվային կամ թղթային տարբերակներով։

Ներկայացնելով ԵՄ թվային COVID վկայականը (միայն ապաքինված կամ պատվաստված լինելու մասին) կամ երրորդ երկրի պատվաստման/ապաքինման վկայականը ուղևորն ազատվում է ճանապարհորդելու համար էական պատճառներ ունենալու անհրաժեշտությունից։

Հավելյալ տեղեկատվություն է պարունակում նաև ստորև ներկայացվող հղումը՝

https://www.flytap.com/en-it/travel-restrictions?accordionid=37cff56d-7f30-4bdc-9638-33f9ee4f6c07

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն

Սահմանը հատելու ռեժիմը

Ներկայումս Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն կարող են այցելել.

Դիվանագիտական և ծառայողական անձնագիր կրող անձինք, ինչպես նաև օտարերկրյա պատվիրակությունները՝ միայն բարձրաստիճան ղեկավարների գլխավորությամբ,
ՎՍՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների անձնակազմերի ընտանիքի անդամները,
Աշխատելու նպատակով հրավիրված օտարերկրյա քաղաքացիները, որոնք ունեն նեղ մասնագիտացում, այն դեպքերում, երբ հնարավոր չէ գտնել համապատասխան որակավորում ունեցող անձանց Վիետնամում:
Խոշոր ներդրում՝ առնվազն մի քանի միլիոնից սկսած, կատարել ցանկացող գործարարները՝ բիզնես ծրագրի իրականացման նպատակով։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Վերոնշյալ ցանկում ներառված օտարերկրյա քաղաքացիները նախքան Վիետնամի տարածք մուտք գործելը պետք է իրենց տրամադրության տակ ունենան իրենց երկրում միջազգային հավատարմագրում ունեցող լաբորատորիայից COVID-19 համավարակի PCR Sars-2 բացասական թեստ՝ կատարված սահմանը հատելուց առաջ 72 ժամվա ընթացքում: Վիետնամ ժամանելուց հետո օտարերկրյա քաղաքացիները պետք է անցնեն պարտադիր կարանտին հյուրանոցներում և ինքնամեկուսացման համար նախատեսված հատուկ վայրերում:

Կարանտինի/ինքնամեկուսացման ժամանակահատվածը տարբեր է՝ պայմանավորված վերոնշյալ ցանկում ներառված օտարերկրյա քաղաքացու կարգավիճակից: Եթե օտարերկրյա քաղաքացին ամբողջովին պատվաստված է COVID-19 համավարակի դեմ, միևնույն է նա պետք է ինքնամեկուսանա, սակայն ժամկետները կարող են տարբերվել:

Հյուրանոցում կարանտինի անցման համար գումարները վճարում է տվյալ քաղաքացին կամ իր գերատեսչությունը: Առանձին պետք է վճարվեն նաև հատուկ բժշկական անձնակազմի և շտապ օգնության ծառայության գումարները: Վերջիններս Վիետնամ ժամանողին դիմավորում են ինքնաթիռից և հատուկ բժշկական ծառայության ուղեկցությամբ՝ հատուկ նախատեսված մեքենայով տեղափոխվում են նախապես ամրագրված հյուրանոց:

Հյուրանոցներում և ինքնամեկուսացման համար նախատեսված հատուկ վայրերում իշխանությունների կողմից սահմանված ժամանակահատվածում ինքնամեկուսանալուց հետո օտարերկրյա քաղաքացին պետք է նաև անցնի մեկշաբաթյա ինքնամեկուսացում իր բնակության վայրում:

Պետք է հաշվի առնել նաև, որ այս ամենից բացի Վիետնամ ժամանող քաղաքացին պետք է իր ձեռքին ունենա Վիետնամի Առողջապահության նախարարության գրավոր համաձայնությունը՝ որևէ երկրից Վիետնամ մեկնող ինքնաթիռ նստելու թույլտվություն ստանալու համար, իսկ դիվանագետների պարագայում նաև ԱԳՆ համաձայնությունը: Այդ թույլտվությունները տրվում են համապատասխան թեստերի և այլ փաստաթղթերի հիման վրա:

Ուկրաինա

Սահմանը հատելու ռեժիմը

«Ուկրաինայում SARS-CoV-2 կորոնավիրուսով պայմանավորված սուր շնչառական հիվանդության COVID-19 տարածումը կանխելու համար կարանտին հաստատելու և սահմանափակ հակահամաճարակային միջոցառումներ մտցնելու մասին» 2020թ․ դեկտեմբերի 9-ի թիվ 1236 որոշման մեջ, փոփոխություններ են մտցվել Ուկրաինայի պետական սահմանը հատելու ընթացակարգում՝ Ուկրաինայի Նախարարների կաբինետի ս․թ․ հոկտեմբերի 25-ի հ․1102 որոշմամբ։

Ուկրաինայում կարանտինը երկարաձգվել է մինչև ս․թ․ դեկտեմբերի 31-ը։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Ուկրաինա մուտք գործելու պետական սահմանը հատելու կարգի վերաբերյալ՝ Ուկրաինայի նախարարների կաբինետի կաբինետի ս․թ․ հոկտեմբերի 25-ի հ․1102 որոշման համաձայն

Ուկրաինա մուտք գործելու համար օտարերկրացիները, ՀՀ քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք պարտադիր պետք է ունենան COVID-19-ի բուժման և օբսերվացիայի հնարավոր ծախսերը ծածկող բժշկական ապահովագրություն(վկայական, սերտիֆիկատ)՝ տրված Ուկրաինայում գրանցված ապահովագրական ընկերության կամ այն ապահովագրական ընկերության կողմից, որն ունի ներկայացուցչություն/ գործընկեր Ուկրաինայում, ինչպես նաև ներքոնշյալ փաստաթղթերից մեկը.

Կորոնավիրուսային հիվանդության COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության թեստ/ սերտիֆիկատ
Կորոնավիրուսային անտիգենի որոշման արագ ախտորոշման բացասական արդյունք հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության թեստ;
Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության կողմից հաստատված և արտակարգ իրավիճակներում օգտագործման համար նախատեսված մեկ կամ մի քանի դեղաչափերով պատվաստումների վերաբերյալ փաստաթուղթ, այդ թվում՝ Pfizer / BioNTech, Johnson & Johnson’s Janssen, AstraZeneca / Vaxzevria, AstraZeneca / Covishield (India), AstraZeneca / SKBio (South Korea), Moderna / Spikevax, Sinopharm (Vero Cell), CoronaVac (Sinovac);
Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության կողմից արտակարգ իրավիճակներում օգտագործման համար թույլատրելի, Միջազգային բժշկասանիտարական կանոնակարգի կամ պատվաստումների փաստաթղթերի փոխադարձ ճանաչման վերաբերյալ Ուկրաինայի կողմից կնքված միջազգային պայմանագրերին համապատասխան COVID-19- ի դեմ պատվաստումների ամբողջական ընթացքի ստացումը հաստատող Փաստաթուղթ/սերտիֆիկատ
Թեստ չի պահանջվում պատվաստված անձանց համար և 12 տարեկանից ցածր երեխաների համար։
12-ից մինչև 18 տարեկան անձինք պետք է ունենան վերը նշված փաստաթղթերից որևէ մեկը։ Նրանք իրենց հեռախոսներում «Дій вдома» բջջային հավելվածի առկայության դեպքում, ազատվում են ինքնամեկուսացման պահանջից։

Սերտիֆիկատները պետք է լինեն լաբորատորիայի պաշտոնաթղթի վրա, ստորագրած և կնքած, ուկրաինացի սահմանապահների համար հասկանալի լեզվով (ուկրաիներեն, անգլերեն, ռուսերեն)։ Հակառակ դեպքում, առանց թեստավորման սերտիֆիկատի, օտարերկրացիները չեն կարող մուտք գործել Ուկրաինայի տարածք։

Ս․թ․ սեպտեմբերի 20-ից ինքնամեկուսացման պարտադիր պահանջը չի տարածվում ներքոնշյալ կատեգորիաների անձանց վրա, այդ թվում՝

  • Մինչև 18 տարեկան անձանց վրա,
  • Օտարերկրացիներ կամ քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր ունեն փաստաթուղթ երկիրը լքելու 48 ժամում;
  • Ուկրաինայի նախագահի և նրա աշխատակազմի, Գերագույն Ռադայի, Կառավարության և ԱԳ նախարարության կողմից հրավիրված օտարերկրյա պաշտոնական պատվիրակությունների ղեկավարներն ու անդամները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների աշխատակիցները։
  • Ուկրաինայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպությունների և առաքելությունների աշխատակիցները և նրանց ընտանիքի անդամները;
  • Ծովային կամ գետային նավերի անձնակազմի անդամները
  • ՆԱՏՕ-ի անդամ պետությունների զինված ուժերի և «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի անդամ երկրների զինված ուժերի հրահանգիչները, ովքեր մասնակցում են Ուկրաինայի Զինված ուժերի վերապատրաստման միջոցառումներին;
  • Բեռնատար մեքենաների, կանոնավոր փոխադրումներ իրականացնող ավտոբուսների, օդային և ծովային անձնակազմի անդամների, գետային նավերի, գնացքների և լոկոմոտիվների անձնակազմի անդամների վարորդներ և անձնակազմի անդամներ.
  • Փոխպատվաստման համար արյունաստեղծ ցողունային բջիջներ տեղափոխող Ուկրաինայի քաղաքացիները,
  • Անձը և նրան ուղեկցող անձինք, ովքեր ժամանում են Ուկրաինայում անցկացվող սպորտային միջոցառումներին մասնակցելու համար;
  • Անձը, ով մտադիր է ընդունվել Ուկրաինայի պետական բարձրագույն կրթական հաստատություններ, ինչպես նաև նրանց ծնողները, խնամակալները, նրանց կողմից լիազորված անձինք։

Ուկրաինայի ժամանակավորապես գրավված տարածքներից( Դոնեցկ և Լուհանսկի շրջաններ, Ղրիմի Ինքնավար Հանրապետություն և Սևաստոպոլ քաղաք) Ուկրաինա մուտք գործելիս, քաղաքացին նույնպես պետք է ունենա COVID-19-ի բուժման և օբսերվացիայի հնարավոր ծախսերը ծածկող բժշկական ապահովագրություն(վկայական, սերտիֆիկատ)՝ տրված Ուկրաինայում գրանցված ապահովագրական ընկերության կողմից, ինչպես նաև պարտավոր է ներբեռնել և ակտիվացնել իր հեռախոսում» համակարգի բջջային հավելվածը: Հավելվածի տեղադրման անհնարինության դեպքում քաղաքացին ենթակա է ինքնամեկուսացման: «Ինքնամեկուսացումը վերահսկվում է «Дій вдома» բջջային հավելվածի միջոցով, որը հնարավոր է ներբեռնել միայն ուկրաինական բջջային օպերատորի քարտ ունեցող հեռախոսի մեջ (միայն smartphone 

2021թ․ սեպտեմբերի 23-ից Ուկրաինայում կորոնավիրուսի համաճարակային իրավիճակի սրացման արդյունքում, երկրի ողջ տարածքում ս․թ․ նոյեմբերի 1-ի դրությամբ գործում են համաճարակաբանական վտանգի երեք գոտիներ՝ նարնջագույն, դեղին և կարմիր մակարդակներով։ «Կարմիր» մակարդակ է

 հաստատված 15 շրջաններում, այդ թվում՝ Խերսոնի, Դոնեցկի, Դնեպրոպետրովսկի, Զապորոժիեյի, Օդեսայի, Սումիի, Նիկոլաևի, Ռիվնեի, Ժիտոմիրի, Իվանո-Ֆրանկովսկու, Լուհանսկի, Կիևյան, Խմելնիցկու, Չեռնիգովի և Լվովի մարզերում, ինչպես նաև Կիև քաղաքում։ Կարմիր մակարդակի դեպքում գործել կարող են միայն մթերային խանութները, բանկերը, փոստային բաժանմունքները, գազալցակայանները, անասնաբուժական կլինիկաներն ու դեղատները։ Արգելվում է սրճարանների, ռեստորանների, կինոթատրոնների, ֆիթնես-ակումբների, առևտրի և զվարճանքի կենտրոնների աշխատանքը՝ բացառությամբ այն դեպքերում, եթե բոլոր աշխատակիցները և այցելուները ունեն երկու չափաբաժնով պատվաստման սերտիֆիկատ կամ բացասական ՊՇՌ կամ էքսպրես-թեստ (վավեր է 72 ժամ):

«Կարմիր» գոտում տրանսպորտի սահմանափակումներ չկան, սակայն 2021 թ․ ս․թ․ հոկտեմբերի 21-ից գնացքով, ավտոբուսով կամ ինքնաթիռով այդ տարածքներ մուտք գործելու համար ուղևորը պետք է կորոնավիրուսի դեմ երկու չափաբաժնով պատվաստման սերտիֆիկատ ունենա կամ բացասական ՊՇՌ թեստ կամ անտիգեն թեստ(վավեր է 72 ժամ)։ Ս․թ․ նոյեմբերի 1-ից նույն սկզբունքով է գործում Կիևի քաղաքային տրանսպորտն ու մետրոն։

Ուկրաինայի 7 շրջաններ, այդ թվում՝ Վոլինսկու, Տերնոպոլի, Խարկովի, Չերկասի, Չեռնովցիի, Պոլտավայի, Վինիցայի շրջանները դեռևս գտնվում է նարնջագույն մակարդակի վրա։ Հաստատություններում և հասարակական տրանսպորտում դիմակ կրելը, ինչպես նաև 1,5 մետր հեռավորությունը պարտադիր է։ Մտցվել են «նարնջագույն» մակարդակի հետևյալ սահմանափակումները. դպրոցները, մանկապարտեզները և համալսարաններն աշխատում են, եթե  պատվաստված են անձնակազմի 80%-ը՝ առնվազն մեկ չափաբաժին պատվաստանյութով։ Արգելվում են զանգվածային միջոցառումները, եթե առկա են մեկից ավելի անձիք 4 քառ. մետր մակերեսի վրա, կինոթատրոնները և մշակութային այլ հաստատությունները գործում են, եթե դահլիճները զբաղեցված են  50%- նստատեղերով։ Բացի այդ, չի թույլատրվում սննդի կետերում սեղանի շուրջ չորս հոգուց ավելի անձանց ներկայություն, իսկ սեղանների միջև հեռավորությունը պետք է կազմի առնվազն 1,5 մետր։ Ինչ վերաբերում է մարզասրահներին ու ֆիթնես-ակումբներին, դրանք աշխատում են սահմանափակ թվով այցելուների հետ՝ 1 անձին հատկացված է 10 քռ․մետր մակերեսով տարածք։ Սահմանափակումները չեն կիրառվում, եթե մասնակիցների, միջոցառումների կազմակերպիչների կամ հաստատությունների աշխատակիցների 80%-ն ունի առնվազն մեկ չափաբաժնով պատվաստման սերտիֆիկատ կամ բացասական PCR կամ էքսպրես-թեստ (վավեր է 72 ժամ):

Երկու շրջաններ գտնվում են դեղին մակարդակի վրա։ Դրանք են Կիրովոգրադն ու Անդրկարպատների շրջանները, որտեղ գործում են նույն սահմանափակումները, որոնք նախատեսված են նարնջագույն մակարդակի վրա գտնվող շրջանների համար։

Խախտումներ թույլ տված և պահանջվող փաստաթղթերը չունեցող անձանց նկատմամբ կկիրառվի 17000-ից մինչև 34000 հրիվնա տուգանք, որի չափը կորոշվի բացառապես դատարանի կողմից։

Ուկրաինայի պետական սահմանը հատելու վերաբերյալ նոր կարգի մասին առավել մանրամասն տեղեկատվություն հնարավոր է ձեռք բերել https://visitukraine.today/ru հղումով։

Ֆրանսիա

Սահմանը հատելու ռեժիմը

Ս.թ. հունիսի 9-ից Ֆրանսիայի և օտարերկրյա պետությունների միջև ուղևորաշրջանառությունը վերաբացվել է որոշ սահմանափակումներով։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Անչափահաս երեխաները, ովքեր մուտք են գործում Ֆրանսիայի տարածք ենթակա չեն ինքնամեկուսացման, եթե ծնողները պատվաստված են: 12 տարեկան և բարձր տարիք ունեցող երեխաները պարտավոր են ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական պատասխան պատվաստված չլինելու դեպքում:

Հունիսի 2-ից Ֆրանսիայում գործում է երկրների՝ ըստ համաճարակային վիճակի դասակարգման հետևյալ սանդղակը.

«Կանաչ» պետություններ – վիրուսը ակտիվորեն չի շրջանառվում և չկան վիրուսի վտանգավոր տարբերակներ (Եվրոպական տարածք, Անդորրա, Սուրբ Աթոռ, Իսլանդիա, Լիխտենշտայն, Մոնակո, Նորվեգիա, Սան Մարինո, Շվեյցարիա), Ալբանիա, Բահրեյն, Բոսնիա, Կանադա, Չիլի, Կոմորյան կղզիներ, Հոնգ Կոնգ, Իսրայել, Ճապոնիա, Հորդանան, Կոսովո, Լիբանան, Մոնտենեգրո, Նոր Զելանդիա, Հյուսիսային Մակեդոնիա, Սաուդյան Արաբիա, Սերբիա, Սինգապուր, Հարավային Կորեա, Թայվան, Ուկրաինա, Միացյալ Նահանգներ, Ուրուգվայ, Վանուատու:
«Նարնջագույն» պետություններ – վիրուսը ակտիվորեն շրջանառվում է վերահսկելի սահմաններում, չկան վիրուսի վտանգավոր տարբերակներ (բոլոր պետությունները, որոնք ներառված չեն կանաչ կամ կարմիր ցուցակներում, այդ թվում Հայաստանը),
«Կարմիր» պետություններ – վիրուսը ակտիվորեն շրջանառվում է, կան վտանգավոր տարբերակներ (Աֆղանստան, Ալժիր, Արգենտինա, Բանգլադեշ, Բրազիլիա, Կոլումբիա, Կոստա Ռիկա, Կուբա, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Վրաստան, Ինդոնեզիա, Իրան, Մալդիվներ, Մարոկկո, Մոզամբիկ, Նամիբիա, Նեպալ, Օման, Պակիստան, ՌԴ, Սեյշելներ, Հարավային Աֆրիկա, Սուրինամ, Թունիս և Թուրքիա)։
Յուրաքանչյուր ճանապարհորդ՝ 12 տարեկանից բարձր, եթե Ֆրանսիա է ժամանում «Նարնջագույն» պետությունների խմբի որևէ երկրից, այդ թվում՝ Հայաստանից և պատվաստված չէ (դեղերի եվրոպական գործակալության կողմից ճանաչված պատվաստումների սխեմայով (Pfizer, Moderna, AstraZeneca et Johnson & Johnson)), ապա պարտավոր է ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական պատասխան (72 ժամվա ընթացքում կատարված): Կիպրոսից, Հունաստանից, Մալթայից, Իսպանիայից, Նիդերլանդներից և Պորտուգալիայից ժամանողները պետք է ներկայացնեն առավելագույնը 24 ժամվա ընթացքում կատարված ՊՇՌ թեստի բացասական պատասխան:

Ֆրանսիա ժամանելիս անձը կարող է պատահական թեստի ենթարկվել, այդ թվում՝ օդանավակայանում:

Պատվաստված չլինելու դեպքում (ՊՇՌ թեստի առկայության պարագայում նույնպես) անձը ենթակա է մեկուսացման 7 օր, իր նախընտրած վայրում:

Եթե նախկինում անձը վարակվել է COVID-19-ով, թեստի բացասական արդյունքի փոխարեն կարող է ներկայացնել համավարակից ապաքինումը հավաստող վկայական` տրված՝ Ֆրանսիա ժամանման օրվանից սկսած առավել քան 11 օր առաջ և ոչ ավել քան 6 ամիս ժամկետով:

Համաձայն Ֆրանսիայի կառավարության կողմից ս.թ. սեպտեմբերի 22-ին ընդունված 2021-1215 որոշման, «նարնջագույն» և «կարմիր» ցանկերի երկրներից Ֆրանսիա այցելելիս ֆրանսիական առողջապահական անձնագիր (Passe sanitaire) հնարավոր կլինի ստանալ նաև Ֆրանսիայից դուրս պատվաստված քաղաքացիների համար։

այն անձինք, ովքեր Ֆրանսիայից դուրս ստացել են Pfizer-BioNTech, Moderna, AstraZeneca պատվաստանյութերի երկու դեղաչափ, կամ Janssen պատվաստանյութի մեկ դեղաչափ, կարող են առանց լրացուցիչ պատվաստման ստանալ առողջապահական անձնագիր,

այն անձանց, ովքեր Ֆրանսիայից դուրս ստացել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից՝ արտակարգ օգտագործման համար հավաստագրված BBIBP-CorV (Sinopharm) կամ CoronaVac (Sinovac) պատվաստանյութերի երկու դեղաչափ, Ֆրանսիայում պատվաստված համարվելու և առողջապահական անցագիր ստանալու համար բավարար կլինի ստանալ որևէ mRNA պատվաստանյութի* մեկ դեղաչափ։

այն անձանց, ովքեր պատվաստվել են Դեղամիջոցների եվրոպական գործակալության կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից չճանաչված պատվաստանյութով, անկախ պատվաստված լինելու հանգամանքից, առողջապահական անցագիր ստանալու համար բավարար կլինի ստանալ որևէ mRNA պատվաստանյութի երկու դեղաչափ։

*Օրինակ՝ Pfizer-BioNTech կամ Moderna

Ֆրանսիայում գործող առողջապահական անձնագիր ստանալու համար օտարերկրյա քաղաքացիները կարող են դիմել հետևյալ էլեկտրոնային կայքի միջոցով. https://www.diplomatie.gouv.fr/fr/le-ministere-et-son-reseau/actualites-du-ministere/informations-coronavirus-covid-19/demande-de-passe-sanitaire-en-cas-de-vaccination-a-l-etranger-procedure-pour-64244/ :

Հիշեցում․ վիզայի հնարավոր տրամադրումը չի երաշխավորում տարածք անհապաղ մուտքի հնարավորություն, վերջինս որոշվում է սահմաններին կիրառվող սահմանափակումներով: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելել՝ https://france-visas.gouv.fr/ru/web/france-visas/ ։

Ֆիլիպիններ

Սահմանը հատելու ռեժիմը

Օտարերկրյա քաղաքացիների մուտքը Ֆիլիպիններ ժամանակավորապես կասեցվել է, բացառությամբ՝

Դիվանագետների, միջազգային կազմակերպությունների անդամների և նրանց ընտանիքի անդամների, ովքեր Ֆիլիպիններ մուտք գործելիս ունեն վավեր 9 (e) վիզա կամ 47 (a) (2) վիզա,

Օտարերկրյա քաղաքացիների, որոնք ներգրավված են բժշկական հայրենադարձության մեջ, որը պատշաճ կերպով հաստատված է արտաքին գործերի վարչության գաղթական աշխատողների գործերի փոխքարտուղարի գրասենյակի կամ արտերկրում աշխատողների բարեկեցության վարչության կողմից,

Օտարերկրյա ծովագնացների, ովքեր «Կանաչ գծեր» ծրագրի շրջանակներում անձնակազմի փոփոխության համար Ֆիլիպիններ մուտք գործելու ժամանակ ունեն վավեր վիզա,

Արտակարգ դրության, մարդասիրական կամ այլ նմանատիպ դեպքերում հաստատված է NTF-ի նախագահի կամ նրա կողմից պատշաճ կերպով լիազորված ներկայացուցչի կողմից պայմանով, որ օտարերկրյա քաղաքացիները ենթարկվեն Տրանսպորտի վարչության կողմից սահմանված ժամանման քվոտայի։

2021թ․ մայիսի 1-ից Միջգերատեսչական աշխատանքային խմբի նախորդ բանաձևերի համաձայն օտարերկրյա քաղաքացիներին Ֆիլիպիններ մուտք գործելիս անհրաժեշտ է՝

Մուտքի պահին առկա և վավերական վիզա, բացառությամբ նրանց, ովքեր «Բալիկբայան» ծրագրով որակավորված են Թիվ 6768 պետական ակտով կամ այն ակտով, որը հաստատում է «Բալիկբայան» ծրագիրը,
Նախապես ամրագրված կացարան հատուկ կարանտինային հյուրանոցում/ հաստատությունում առնվազն 7 օրով,
Ժամանման օրվանից հյուրանոցում / հաստատությունում գտնվելու 6-րդ օրը անձը ենթակա է COVID-19 թեստի հանձնման:

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Ֆիլիպիններ մուտք գործելու համար անկախ պատվաստման սերտիֆիկատի առկայությունից անհրաժեշտ է՝

Անձը պարտավորվում է անցնել 14-օրյա կարանտին ժամանման պահից, որից առաջին 10 օրերը՝ Ֆիլիպինների կողմից սահմանված հաստատություններում, ավարտելով կարանտինը տնային պայմաններում՝ համապատասխան նշանակության տեղական ինքնակառավարման ստորաբաժանումներում,

Անհրաժեշտ է հանձնել ՊՇՌ թեստ ժամանման 7-րդ օրը (առաջին օր է համարվում ժամանման օրը)։ Չնայած թեստի բացասական արդյունքին ճամփորդողը պետք է պահի կարանտին 10 օրվա ժամկետով,

Ճամփորդողի՝ 10 օր կարանտինում գտնվելու ընթացքում, Կարանտինի բյուրոն կապահովի ախտանիշների մոնիտորինգ։

Ֆինլանդիա

Սահմանը հատելու ռեժիմը

ԵՄ/Շենգենյան գոտու երկրներից ժամանող անձանց համար սահմանափակումները հանված են։

Ոչ ԵՄ երկրներից Ֆինլանդիա կարող են այցելել բոլոր երկրների քաղաքացիները, եթե ունեն պատվաստված լինելու մասին վկայական։

Աղբյուր՝

https://raja.fi/en/guidelines-for-border-traffic-during-pandemic

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Ֆինլանդիա մուտք գործելու համար ընդունելի պատվաստվանյութերի մասին տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ՝

https://thl.fi/en/web/infectious-diseases-and-vaccinations/what-s-new/coronavirus-covid-19-latest-updates/travel-and-the-coronavirus-pandemic/which-vaccines-are-accepted-at-the-points-of-entry-into-the-country- հղումով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել