Հ․Ս․-ն փորձել է ապօրինաբար կյանքից զրկել տղամարդու և հղի կնոջ

Հ․Ս․-ն փորձել է ապօրինաբար կյանքից զրկել Կ․Ն․-ին և հղի Ա․Հ․-ին։ Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Նա, ենթադրաբար, 16 տրամաչափի որսորդական ողորկափող հրացանից կրակոցներ է արձակել վերջիններիս ուղղությամբ՝ փորձելով սպանել նրանց, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել, քանի որ Կ․Ն․-ն իր մոտ գտնվող ռեակտիվ լուսատու փամփուշտ է նետել Հ․ Ս․-ի ուղղությամբ, ով չպարզված անձանց հետ դիմել է փախուստի:

Հ․Ս․-ին մեղադրանք է առաջադրվել։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ նշանակվել է դատաքննություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել