Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Բուդաղյան Աշոտն է
Աշոտը զինվորական հաշմանդամ է, մեկ ոտքն՝ անդամահատված: Վերականգնողական բուժում է անցել Զինվորի տանը: Հենց այստեղ էլ մասնակցել է ՊԵԿ-ի հետ համատեղ ծրագրով կազմակերպված դասընթացներին:
Ավարտական քննությունը հաջողությամբ հանձնելուց հետո աշխատանքի է ընդունվել Պետական եկամուտների կոմիտեում և որոշել է առաջին աշխատավարձի 50 տոկոսը նվիրաբերել Զինվորի տանը:
Հաջողություն եմ մաղթում Աշոտին՝ նոր աշխատավայրում և շնորհակալություն հայտնում՝ Զինվորի տանը հավատարիմ և նվիրված լինելու համար:
Կեցցես, Եղբայր»։