«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին և 19-ին նախատեսված պլանային աշխատանքները, որոնց ընթացքում պետք է դադարեցվեր Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր քաղաքների, Արտավազ, Փյունիկ, Ձորակ, Մեղրաձոր, Մարմարիկ, Աղավնաձոր, Լեռնանիստ, Քաղսի, Սոլակ գյուղերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «Գրին Ֆարմեր», «Լագրո Վինչ» ՍՊԸ-ների, «ԲԱԳՌԱՖ», «ՎԱՂԱՐՇ», «ԽԱՉՄԵՐՈՒԿ ԳԱԶ», «ԶՎԱՐԹՆՈՑ ԳԱԶ», «ԴԱՎՍ ԳՐՈՒՊ», «ԴԱՆԻԵԼ- Ա» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Հրազդան ՋԷԿ» ԲԲԸ-ի գազամատակարարումը այս տարվա ընթացքում չեն իրականացվելու։