Կապան-Ճակատեն ճանապարհահատվածի փակման հետևանքով դժվարության մեջ հայտնված գյուղերին օգնություն է ուղարկվել․ մարզպետարան

Սյունիքի մարզպետարանից հայտնում են․

«Սյունիքի հարցերով միջգերատեսական աշխատանքային խումբը շարունակում է ամենօրյա ռեժիմով արձագանքել խնդիրներին, որոնց հանդիպում են Կապան-Ճակատեն ճանապարհահատվածի փակման հետեւանքով դժվարության մեջ հայտնված գյուղերը։

Երեկ Ճակատեն-Ծավ հատվածի գյուղեր է ուղարկվել 3 տոննա բենզին ու 3 տոննա դիզելային վառելիք, այսօր՝ 2 տոննա բենզին ու 1 տոննա դիզելային վառելիք։

Այսօր շարժական մեքենայով նաեւ բնական գազ է առաքվել գյուղեր՝ ավտոմեքենաների լիցքավորման համար։

Բնակիչների խնդիրներին արագ արձագանքելու ու դրանց լուծումն օպերատիվորեն համակարգելու համար ճանապարհի փակումից ի վեր գյուղերում են աշխատանքային խմբի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանը, նաեւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության տնօրեն Սասուն Մանուկյանն ու Զանգեզուր կենսոլորտային համալիրի տնօրեն Արման Մկրտչյանը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել