ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները:
Ժամը 11:00-ի դրությամբ
- Կապանում 31 644 ընտրողից քվեարկել է 5 460 ընտրող կամ ընտրողների 17,25 տոկոսը:
- Ստեփանավանում 13 333 ընտրողից՝ 760-ը կամ 5,70 տոկոսը:
- Լերմոնտովոյում 679 ընտրողից մասնակցել է 34 հոգի կամ 5,01 տոկոսը:
- Արզնիում 2 052 ընտրողից քվեարկել է 52 ընտրող կամ 4 տոկոսը:
- Իջևանում 33 090 ընտրողից մասնակցել է 1 985-ը կամ 6 տոկոսը:
Ժամը 11:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 10,30 տոկոսը կամ 8321 մարդ:
Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել էր․
«Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվում Ստեփանավան, Կապան և Իջևան համայնքներում, իսկ Արզնի և Լերմոնտովո համայնքներում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Արզնի համայնքում ընթանում է ավագանու անդամի ընտրություն, Լերմոնտովոյում ՝համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Նշված ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են ընդհանուր թվով 99 տեղամասեր:
Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 99 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 167 տեխնիկական սարքավորում:
Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել են 8 տեղական հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են 20 զանգվածային լրատվության միջոցներ:
Ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, ըստ համայնքների, այսօր՝ ժամը 12.00-ից սկսած երեքժամյա պարբերականությամբ, կհրապարակվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am»: