Ինչպե՞ս է կազմակերպվելու ուսումնական գործընթացն Արցախում․ հայտնում է նախարարությունը

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է․

«Հարգելի’ ծնողներ, սիրելի՛ աշակերտներ

ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցներում հակահամաճարակային պայմանների խստիվ պահպանմամբ ուսումնական գործընթացը կազմակերպվելու է հետևյալ կերպ.

Ս.թ. նոյեմբերի 15-ից ԱՀ շրջանների հանրակրթական ուսումնական հաստատություններում վերսկսվելու են 1-12-րդ դասարանների ուսումնական պարապմունքները։

Ստեփանակերտում ուսումնական պարապմունքները կվերսկսվեն ս.թ. նոյեմբերի 16-ից՝ 1-4-րդ դասարանցիների համար, իսկ 5-12-րդ դասարանցիների ուսումնական պարապմունքները կազմակերպվելու են հեռավար եղանակով։

Ուսումնական պարապմունքները կազմակերպվելու են վեցօրյա ռեժիմով։ 25-30 հոգանոց խմբերի առկայության դեպքում ձևավորվելու է 2 խումբ, և դասապրոցեսները կազմակերպվելու են հերթափոխով։

ԱՀ նախադպրոցական հաստատությունների (մանկապարտեզներ) գործունեությունը շարունակելու է մնալ դադարեցված»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել