ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն Հայաստանին «խորհուրդ է տվել» խաղաղ հավաքների վայրերում մասնակիցներին անհիմն չձերբակալել․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Էն աստիճան են համը հանել, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն իրենց «ժողովրդավարական» միֆը պարզապես հօդս է ցնդացրել – Կոմիտեի փորձագետները Հայաստանին «խորհուրդ են տվել» խաղաղ հավաքների վայրերում ոստիկանական զորքեր չկուտակել, մասնակիցներին անհիմն չձերբակալել, անհամաչափ ուժ չկիրառել։

Կոմիտեի փորձագետները նաև անհանգստություն են հայտնել օրենսդիր և գործադիր իշխանության կողմից դատարանների նկատմամբ ազդեցության կապակցությամբ, դատավորներին նշանակելու և լիազորությունները դադարեցնելու ընթացակարգերի կապակցությամբ։

ՀԳ. Էս չե՞ք, արա՛։

ՀԳ-2. ՄԱԿ Մարդու իրավունքների կոմիտեն կազմված է 18 անկախ փորձագետներից, որոնք ներկայացնում են, ի թիվս այլոց, Պարագվայը, Գայանան, Թունիսը, Եգիպտոսը, Տոգոն, Մարոկկոն, Ուգանդան, Եթովպիան… Ամոթ ունենայիք, գետի՛նը կմտնեիք…»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել