ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 5-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.
Սոս ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ նշանակել Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մադրիդ)»։
Նշենք, որ Սոս Ավետիսյանը եղել է նախորդ գումարման Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր: