Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բարձրագույն (բակալավրիատ, մագիստրատուրա), հետբուհական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնական գործընթացը նոյեմբերի 15-ից կրկին կկազմակերպվի առկա ձևաչափով։
«Որոշ մասնագիտական առարկաների գծով ըստ անհրաժեշտության կրթության կազմակերպումը կիրականացվի առցանց ձևաչափով։
Համալսարան այցելելիս անհրաժեշտ է պահպանել հակահամաճարակային կանոնները»,-ասվում է հայտարարության մեջ։