Ոստիկանության ՔՈԳՎ անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժինը շարունակում է անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված միջոցառումները։
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։
Հերթականը նոյեմբերի 11-ին էր։ Անօրինական միգրացիայի դեմ պայքարի և Կենտրոնական բաժինների ծառայողները շրջայցեր իրականացրին Երևանի կենտրոնում գործող հյուրանոցային համալիրներ և հայտնաբերեցին առանց վավերական արտոնագրի Հայաստանում բնակվող օտարերկրյա 11 քաղաքացու։ Նրանք ներկայացվել են ոստիկանության ԱՎ վարչություն։
Միջոցառումները շարունակվում են։