Ոստիկանության վերջին տվյալներով կառավարության մոտ ակցիա իրականացնող քաղաքացիներից 16 հոգի բերման է ենթարկվել։
Իրավաբան․net-ի հետ զրույցում ոստիկանությունից հայտնեցին, որ 16 քաղաքացուց հետո էլի բերման ենթարկվածներ կան, բայց հստակ թիվը դեռ պարզ չէ։
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 11-ին, Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները և մի շարք քաղաքացիներ բողոքի ակցիա ենիրականացնում Կառավարությա դիմաց՝ պահանջելով վարչապետի հրաժարականը։