Ամանորի ոչ աշխատանքային օրերի վերաբերյալ նոր փոփոխություն կլինի․ օրերից մեկը ևս ոչ աշխատանքային կլինի

Ինչպես արդեն հայտնել ենք, Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ին առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, ըստ որի առաջարկվում է Ամանորյա տոներին ոչ աշխատանքային սահմանել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը:

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, Ագային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնեց, որ կառավարությունը փոփոխությունների առաջարկություն ներկացրել, ըստ որի սահմանվում է, որ ոչ աշխատանքային օրեր կլինեն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ և հունվարի 6-ը:

«Առաջին և երկրորդ ընթերցման արանքում բազմաթիվ կոնսուլտացիաներ են եղել, թե՛ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներսում, թե՛ հանրությունն է լայն քննարկել։ Մենք առաջինից երկրորդ ընթերցման արդյունքում ուզում ենք առաջարկել փոփոխություն կատարել և հունվարի 2-ը ևս ընդգրկել ոչ աշխատանքային օրերի ցուցակում»,-ասաց նախարարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել