Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտորնից հայտնում են․
Ուշադրություն
Նոյեմբերի 10-ին երեկոյան ժամերից և նոյեմբերի 11-ին Սկանդինավիայի շրջաններից արկտիկական ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված, հանրապետության տարածքի մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան տեսքով։ Մասնավորապես ձյան առատ տեղումներ են սպասվում Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ի ցերեկը բոլոր մարզերում կնվազի 10-12 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 10-ի երեկոյան ժամերից, 11-ին սպասվում են տեղումներ:
Նոյեմբերի 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 10-ի երեկոյան ժամերից, 11-ին` շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով:
Նոյեմբերի 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վրկ, 10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ի ցերեկը կնվազի 10-12, 12-13-ի գիշերը` 5-6 աստիճանով: