Կորոնավիրուսից մեկ օրում 50 մահ է գրանցվել․ ԱՆ

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոյեմբերի 5-ի` ժամը 11:00-ի դրությամբ, գրանցվել է COVID-19-ի

• 1835 նոր դեպք
• 11 533 թեստավորում
• 1987 առողջացած
• 50 մահվան դեպք:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 316 839 դեպք, որոնցից 276 865 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 32 069 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6582 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1323 է:

Ընդհանուր կատարվել է 2 157 442 թեստավորում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել