Վարչապետի որոշմամբ հանձնաժողով է ստեղծվել ռազմական դրության ժամանակ տրանսպորտային միջոցների օգտագործման և դրանց հասցված նյութական վնասի դիմաց փոխհատուցում տրամադրելու հետ կապված

Վարչեպետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 22-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 832-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ ու 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1186-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետերի պահանջները`

1. Ստեղծել ռազմական դրության հետևանքների վերացման նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի ու այլ միջոցների օգտագործման և ռազմական դրության ժամանակ ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցների ներգրավմանժամանակահատվածում տրանսպորտային միջոցների օգտագործման և տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց համարժեք փոխհատուցում տալու վերաբերյալ առաջարկություն ներկայացնող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ՝ միջգերատեսչական հանձնաժողով):

2. Հաստատել՝

1) միջգերատեսչական հանձնաժողովի կազմը` համաձայն N 1 հավելվածի.
2) միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշման N 1 հավելվածում նշված պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն ներկայացնել միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ընդգրկվող պաշտոնատար անձանց տվյալները»։

Հավելված 1․ 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄ

  • ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ,
  • ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ,
  • ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ,
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ,
  • ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ,
  • ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ,
  • ՀՀ ոստիկանության պետի տեղակալ։

Աշխատակարգին ծանոթացեք այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել