ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեսանյութ է տարածել՝ գրելով․
«Եռամյա գործունեության հաշվետություն. գյուղատնտեսության զարգացման միաջոցառումներ։
Գյուղատնտեսության ոլորտում մեր կառավարությունը քաղաքականության էական փոփոխություն կատարեց. հին մոդելի և դրա սուբսիդավորումից անցում կատարեցինք նորարարական գյուղատնտեսության սուբսիդավորմանը՝ թիրախում ունենալով ինտենսիվ այգիների, ջերմոցների, նոր տեխնիկայի, խելացի գոմերի, նոր ցեղատեսակների բուծման հարցերը:
Մանրամասները տեսանյությում»։