Ադրբեջանը գերեվարել, խոշտանգել և կամայականորեն ձերբակալել է հայկական զինված ուժերի բազմաթիվ անդամների․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը՝ Արդարադատության միջազգային դատարանում

Արդարադատության միջազգային դատարանում ավարտվեցին «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործի շրջանակում Հայաստանի կողմից ներկայացված հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումները: Երկօրյա լսումների ընթացքում Հայաստանը դատարանին ներկայացրեց իր պահանջները և պատասխանեց մյուս կողմի հակափաստարկներին:

Լսումների ավարտին դատարանի նախագահը հայտարարեց, որ որոշումը կհրապարակվի հնարավորինս սեղմ ժամկետում:

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի՝ Եղիշե Կիրակոսյանի ելույթը․

«Տիկին Նախագահ,

Դատարանի հարգարժան անդամներ,

Մեծ պատիվ է այսօր ձեր առջև հանդես գալ որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ:

2021 թվականի սեպտեմբերի 16-ին դատարանի առջև հարուցված այս վարույթում Հայաստանը դատարանից չի խնդրում լուծել այն բոլոր բազմաթիվ խնդիրները, որոնք վաղուց կիսում են սույն գործի կողմերը:

Շատ ավելի քիչ, քանի որ Հայաստանը դատարանից խնդրում է անդրադառնալ վերջին զինված հակամարտության բոլոր հետևանքներին:

Սույն հայցով, Հայաստանը ցանկանում է կանխել էթնիկ հայերի նկատմամբ գործադրվող բռնության և ատելության ցիկլը: Միջանկյալ միջոցներ կիրառելու սույն խնդրանքով Հայաստանը ձգտում է էթնիկ հայերի իրավունքները պաշտպանել սպառնացող և փոխհատուցելի վնասներից՝ շտապ կարգով:

Հայկական դիմումը, այնպես էլ միջանկյալ միջոցներ կիրառելու հայցը, հիմնավորված են Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով:

Կոնվենցիայի և նախաբանի 7-րդ պարբերությունը, որ ես մեջբերում եմ, վերահաստատում է, որ «ռասայի, մաշկի գույնի կամ էթնիկական ծագման հատկանիշով մարդկանց միջև խտրականությունը խոչընդոտում է ազգերի միջև բարեկամական ու խաղաղ հարաբերություններին և կարող է հանգեցնել ժողովուրդների միջև խաղաղության ու անվտանգության, ինչպես նաև կողք կողքի ապրող անձանց ներդաշնակ համագործակցության խախտմանը»։ Սույն վարույթը հիմնավորվել է այս բառերի վրա և դրանք չափազանց կարևոր են իմ երկրի համար:

Անվիճելի է, որ հայերը առանձին էթնիկ խումբ են հանդիսանում և որպես այդպիսին պաշտպանված են Կոնվենցիայով: Հայերը պատմականորեն բնակվել են Մերձավոր Արևելքում գտնվող մի տարածաշրջանում, որը սահմանազատված է Միջերկրական և Սև ծովերով և Կովկասով (գտնվում է Միջերկրական և Սև ծովերի ու Կովկասի միջև): Հայոց պատմությունը գալիս է հազարամյակների խորքից կամ ավելի կոնկրետ մ.թ.ա. երկրորդ հազարամյակից:

Գրեթե բոլոր հայերը քրիստոնյա են: Իսկ Հայաստանյայց առաքելական եկեղեցին աշխարհի ամենահին քրիստոնեական եկեղեցին է: Հայոց լեզուն հնդեվրոպական լեզվաընտանիքի անկախ ճյուղ է և մ.թ. 405 թվականից օգտագործում է իր ուրույն այբուբենը:

Իրենց հստակ էթնիկ ինքնության պատճառով հայերը ենթարկվել են էթնիկ ատելության և անհամար հալածանքների: Մենք նաև ենթարկվել ենք ցեղասպանության, կոտորածների և ջարդերի, ինչը, ցավոք, շարունակվում է մինչ օրս:

Միջազգային հակամարտությունը, որը նախագահ Ալիևը բացահայտորեն խոստովանել է, որ Ադրբեջանը սկսել է 2020 թվականի սեպտեմբերին, էթնիկ բռնության և ատելության այս շղթայի ամենաթարմ օղակն է:

Մենք մտավախություն ունենք, որ այն կարող է տևել այնքան ժամանակ, քանի դեռ չեն վերացվել այս հակամարտության արմատները: Ազգամիջյան ատելությունը, որ Ադրբեջանի իշխանություններն ամեն օր հրահրում են, այնքան համատարած է, որ տուժում է ադրբեջանական գրեթե ողջ հասարակությունը: Սերնդեսերունդ վախի և ատելության մշակույթ է սերմանվում այն ամենի և ամեն ինչի հանդեպ՝ ինչը հայկական է: Ադրբեջանի իշխանության տակ հայտնված էթնիկ հայերի նկատմամբ սպանությունները, խոշտանգումները և այլ անմարդկային և նվաստացնող վերաբերմունքը համակարգված են, այդ թվում նաև կատարողների պարգևատրումը և նույնիսկ հերոսացումը, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն հակասել պաշտոնական դիրքորոշմանը՝ քրեական պատասխանատվության ենթարկելը: Ըստ նրանց տարածաշրջանում հայերի ներկայության ցանկացած հետք պետք է ոչնչացվի կամ այլ կերպ՝ ջնվի, կեղծվի։

Սա պարզ է դառնում այն փաստից, որ նույնիսկ 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության ստորագրումը չի խանգարել Ադրբեջանին խախտել Կոնվենցիան: Ադրբեջանը շարունակում է ցուցադրել և ակտիվորեն քարոզել հայերի դեմ ազգամիջյան ատելությունը: Այսպես կոչված «Ռազմավարի պուրակը», որը բացվել է այս տարվա ապրիլին, այն ժամանակ, երբ Ադրբեջանը հայտարարում էր, Կոնվենցիայի խախտումների շուրջ բանակցելու հարցում իր բարեխղճությունը, դարձել է ատելության այս գաղափարախոսության գրոտեսկային հուշարձանը: Ադրբեջանը գերեվարել, խոշտանգել և կամայականորեն ձերբակալել է հայկական զինված ուժերի բազմաթիվ անդամների և էթնիկ հայկական ծագման քաղաքացիական անձանց: Ավելին, Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության տակ գտնվող տարածքում  ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը և կրոնական վայրերը կամ ժխտել դրանց հայկական ծագումը: Այս բոլոր ծանր խախտումները կատարվել են և շարունակվում են, և մենք խոսում ենք հենց այն պատճառով, որ դրանց հեղինակները հայերի նկատմամբ համակարգված խտրականության միջոցով հնարավորություն են ստացել, խրախուսվել, հաճախ պարգևատրվել, նույնիսկ փառաբանվել Ադրբեջանի կողմից:

Տիկին Նախագահ,

Դատրանի հարգարժան անդամներ,

Ես չեմ պատրաստվում ձեզ ծանրաբեռնել քաղաքական հայտարարությամբ այն իրադարձությունների մասին, որոնք ավելի քան մեկ դար ավերածությունների են ենթարկել աշխարհի իմ տարածաշրջանը և որոնք կրկին հառնել են։ Նման հայտարարությունը քիչ նշանակություն ունի դատարանում, հատկապես ներկայիս հրատապ հանգամանքներում:

Սակայն ես ցանկանում եմ ընդգծել, որ սույն գործը, որը Հայաստանը գրեթե մեկ տարվա տապալված բանակցություններից հետո ներկայացրել է դատարան և չնայած այս խնդրանքը հիմնավորող ծանրակշիռ հանգամանքներին, ամբողջովին ձեր իրավասության սահմաններում է»,-նշել է Եղիշե Կիրակոսյանը։

Հայաստանի ներկայացուցիչը նաև ներկայացրել է դատարանին, թե հայկական կողմի իրավաբանական թիմի անդամներից ով ինչ փաստարկներ կներկայացնի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել