Հոկտեմբերի 13-ին ոստիկանության Բազումի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ծառայողները տեղեկություններ էին ստացվել, որ Վանաձորի Սայաթ-Նովայի զբոսայգում մի անչափահասի մոտ թմրանյութ կա։ Ոստիկանները կասկածվողին զբոսայգուց բերման ենթարկեցին բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց թղթե փաթեթով դեղնականաչավուն կանեփանման զանգված։
Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
«Ըստ բերման ենթարկվածի՝ թմրամիջոցը իրենն է, քաղել է Վանաձորում վայրաճ կանեփի թփերից՝ իր օգտագործման համար:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է հաղորդագրության մեջ: