Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ուզում եմ մի գրառումով կիսվել, որն արել եմ ուղիղ 4 տարի առաջ՝ 2018թ. հեղափոխությունից մոտ կես տարի առաջ, որպեսզի ցույց տամ, որ գիտությունը ու հատկապես կյանքեր փրկող գիտությունը քաղաքականությունից դուրս է և պատվաստանյութերի արդյունավետությունն ու անվտանգությունը կասկածի տակ դնող կոչերով քաղաքական դիվիդենտներ շահելը պարզապես անթույլատրելի է. այլ բառեր չեմ ուզում օգտագործել։
Իսկ գրառումը նրա մասին է, որ երբ տասնյակ տարիներ առաջ չկային պատվաստանյութեր տարատեսակ վարակիչ մահացու հիվանդությունների դեմ, հազարավոր երեխաներ և մեծահասակներ էին զոհվում և հաշմանդամ դառնում։
Սա ասում եմ նաև ի պատասխան այն հարցի, թե ինչպես էինք մենք ապրում, երբ չկային կյանք փրկող պատվաստանյութերը։»։