Արցախի պաշտպանության բանակը կադրեր է հրապարակել ադրբեջանական զինուժի կողմից ՊԲ դիրքերի ուղղությամբ արձակված կրակոցներից։
Հիշեցնենք, որ Արցախի ՊԲ-ն հայտնել էր, որ հոկտեմբերի 14-ի երեկոյան, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող: Միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, հայտնում է Պաշտպանության բանակը։
Հայաստանի ՄԻՊ հայտարարության համաձայն հայկական կողմը 6 վիրավոր ունի։