Հոկտեմբերի 14-15-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Մինսկ` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:
Այս մասին տեղեկանում ենք Արտաքին գործերի նախարարությունից:
Մինսկում նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա նաև ԱՊՀ երկրների գործընկերների հետ։