Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ինչպես արդեն տեղեկացրել էի, հոկտեմբերի 3-6-ը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում գտնվում էի Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ հանդիպումներ ենք ունեցել ՌԴ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Ամփոփելով ԱԺ նախագահի` այս պաշտոնում առաջին պաշտոնական այցը, այն գնահատում եմ խիստ արդյունավետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի, Արցախի, ինչպես նաև տարածաշրջանի առաջնային լուծում պահանջող խնդիրներ, ձեռք բերել կարևոր պայմանավորվածություններ:
Մեր ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունները կան և շարունակելու են լինել ամենաբարձր մակարդակի վրա»: