«Վերածննդի պուրակ» 44 օրյա պատերազմի զոհերի հիշատակին. ԱԻՆ

«Վերածննդի պուրակ» այսպես անվանակոչվեց Արտակարգ իրավիճակների նախարարության բակում ստեղծված նոր պուրակը: Այն նվիրված է 44 օրյա պատերազմում հայրենիքի համար կյանքը զոհած հայորդիներին:

Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Նախարար Անդրանիկ Փիլոյանը եղևնի տնկեց՝ հույս ունենալով, որ այն կծառայի իր նպատակին: Մշտադալար այդ ծառը պետք է հիշեցնի կիսատ մնացած կյանքերի մասին, սակայն խորհրդանշի՝ խաղաղ և ծաղկուն ապագան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել