Ուսումնական տագնապով կապի ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստության «բարձր» աստիճանի․ ՊՆ

Հոկտեմբերի 5-ին N զորամիավորման կապի ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստության «բարձր» աստիճանի։

Այս մասին հայտում են Պաշտպանության նախարարությունից։

Ստանալով «տագնապ» ազդանշանը՝ զինծառայողները սահմանված կարգով և հանդերձանքով ներկայացել են ծառայության վայր, ստացել համապատասխան հրահանգներն ու զբաղեցրել նախորոշված շրջանները։ Ուսումնական պարապմունքի ընթացքում ստուգվել են զինծառայողների մարտական պատրաստականությունը, պարտականությունների իմացությունն ու դրանք ըստ անհրաժեշտության կիրառելու կարողությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել