Հոկտեմբերի 5-ի երեկոյան ժամերին, 6-ին լեռնային շրջաններում, Լոռիի, Տավուշի, Սյունիքի նախալեռներում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-6-ին կնվազի 8-10 աստիճանով։
Երևան քաղաքում՝ հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։
Հոկտեմբերի 7-ի ցերեկը, 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-ին, 0-ի գիշերը շրջանների զգալի մասում, 7-ի ցերեկը, 8-9-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ:
Հոկտեմբերի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավ-արևելյան՝ 5-10մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով: