Արգելված ծամախոտեր են վաճառվել քաղաքացիներին․ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին

Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը «Ծխախոտային արտադրատեսակների եվ դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի /այսուհետ՝ Օրենք / և համապատասխան ստուգաթերթի պահանջների համաձայն ստուգում է իրականացրել Երևան քաղաքի Սարյան փ. 19-21 3 հասցեում գործունեություն ծավալող «ԱԳՐՈՍՅԱ» ՍՊԸ-ում:

Ստուգման արդյունքում բացահայտվել է, որ վերը նշված ընկերությունը իրացնում է «Oden`s», «Lenny», «Ving», «Bull Dog» և «Siberia» տեսակների ծամախոտեր, որոնք համաձայն Օրենքի Հայաստանի Հանրապետության տարածքում արգելված է:

Փաստի առթիվ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից հարուցվել է վարչական վարույթ «ԱԳՐՈՍՅԱ» ՍՊԸ-ի տնօրենին վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով, ինչպես նաև համապատասխան տեղեկատվությունը տրամադրվել է ՀՀ Ոստիկանություն և ՀՀ ՊԵԿ:

«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՎՏԱՆԳԻ ՄԱՍԻՆ

Հարգելի՛ քաղաքացիներ, շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հորդորում է Ձեզ զգոնություն ցուցաբերել և զերծ մնալ Օրենքով արգելված ծամախոտ գնելուց, ինչպես նաև նմանատիպ արտադրանք հանդիպելու պարագայում անհապաղ զանգահարել 010-23-56-00 հեռախոսահամարին»,-նշված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել