Բացառվում է, որ ադրբեջանական անցակետ լինի միջանցքում. Արայիկ Հարությունյան

Իմ ապագան, իմ երեխաների ապագան, իմ հարազատների ապագան ես տեսնում եմ Արցախում. որեւէ տեղ տեղափոխվելու որեւէ ցանկություն չունենք, մտադիր չենք: Այս մասին Արցախում, երիտասարդների հետ հանդիպման ժամանակ նշել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Մենք Արցախի տարածքային ամբողջականության վերաբերյալ շարունակելու ենք բանակցային գործընթաց, խաղաղ պայքար: Մենք պետք է խուսափենք պատերազմից, իհարկե արժանապատվորեն: Դրա համար խաղաղության օրակարգը պետք է արժանապատիվ խաղաղության օրակարգ լինի:

Բանակցային գործընթացը շարունակվում է, օրակարգում որևէ փոփոխություն չկա, ազգերի ինքնորոշման իրավունքը որպես բազային կետ մնում է: Մեր պայքարը լինելու է դրա շրջանակներում, այսինքն ինքնորոշման իրվունքը մեզ համար գլխավոր բանակցային ուղղությունն է: Արցախի ապագան հենց ինքնորոշման ճանապարհով եմ ես տեսնում»,-ասաց նա:

Անդրադառնալով Լաչինի միջանցքին, նա ասաց. «Բացառվում է, որ ադրբեջանական անցակետ լինի միջանցքում: Ձևակերպված է միջանցք, իսկ եթե կա անցակետ, դա միջանցք չէ, վերահսկվող ճանապարհ է: Նման բան չկա»:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել