Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական հանդիպումը կայանալու է առաջիկայում: Այս մասին տեղեկանում ենք ТАСС լրատվական գործակալությունից։
Ըստ լրատվականի՝ այս մասին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Վովաևիչ Փաշինյանն այս տարի արդեն անցկացրել են երեք անձնական հանդիպում, 14 հեռախոսազրույց, մոտ ժամանակներս պատրաստվում է նոր անձնական հանդիպում»,-ասել է նա։