Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է կայացրել, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին ազատել Սյունիքի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ինՍուրեն Խաչատրյանի տան դիմաց տեղի են ունեցել կրակոցներ, ինչի արդյունքում 1970 թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971 թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975 թ. ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: