Փարիզի դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին դատապարտել է մեկ տարվա ազատազրկման՝ 2012 թվականի նախընտրական արշավի ֆինանսավորման ծախսերը գերազանցելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ինչպես նշվում է դատավճռում, Սարկոզին տեղյակ է եղել ծախսերի օրենքով սահմանված շեմի մասին և նախազգուշացվել է հնարավոր ավելցուկի մասին: Այնուամենայնիվ, նա շարունակել է իր նախընտրական հանրահավաքները:
Նախկին նախագահը չի ներկայացել դատավճռի հրապարակմանը, չի ընդունել իր մեղքը: Նրա փաստաբան Թիերի Էրզոգը ասել է, որ բողոքարկելու է դատարանի որոշումը:
Ընդհանուր առմամբ, գործով ներգրավված է 14 մարդ։ Մեղադրող կողմը պնդում էր, որ Սարկոզիի նախընտրական շտաբը կեղծ հաշիվներ է օգտագործել գործակալությունների կողմից կազմակերպված հանդիպումների համար` ծախսերը ծածկելու համար:
Դատախազությունը վեց ամսվա ազատազրկում է պահանջել պետության նախկին ղեկավարի համար, պայմանական ազատազրկում և 3750 եվրո տուգանք:
Սարկոզին ստիպված կլինի պատիժը կրել տանը՝ էլեկտրոնային հսկողության ներքո: