Սեպտեմբերի 27-ին ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողները, ապօրինի ռազմամթերք պահելու կասկածանքով, «Հաղթանակ» զբոսայգուց ոստիկանության Արաբկիրի բաժին են ներկայացրել երկու անչափահասների:
Բաժնում նրանցից մեկը ծխախոտի տուփից ներկայացրել է ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի փամփուշտներ և հայտնել, որ դրանք գտել է Հաղթանակ զբոսայգուց:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: