ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Դժվար է մեկ տարվա հեռավորությունից նկարագրել այն, ինչ մենք ազգովի վերապրեցինք անցյալ տարվա այս օրերին։
Դժվար է ըստ արժանվույն գնահատել բոլոր ճակատում կռվածների և թիկուքում նրանց համար «կռիվ տվածների» անձնազոհությունը։
Դժվար է ամոքել մեր հերոսների կորստի վիշտը։
Դժվար է ապրել այս ողբերգությունից հետո։
Բայց պարտավոր ենք. պարտավոր ենք բոլոր զոհերի վառ հիշատակի, նրանց երեխաների, ծնողների, քույրերի ու եղբայրների համար։ Պարտավոր ենք երկիրը հզորացնել և շենացնել։ Պարտավորենք ուժեղանալ՝ խաղաղություն կառուցելու համար, որպեսզի այլևս երբեք նման արհավիրքի առաջ չկանգնենք։
Փա՜ռք հերոսներին, հավերժ փառք…
Հ.Գ. նկարում 2020թ. սեպտեմբերի 28-ին Ստեփանակերտի բժշկական կենտրոնի նկուղում տեղակայված վիրահատական բաժանմունքն է»։