Երեկ կատարվել է 5183 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 462 նոր դեպք

Սեպտեմբերի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 259 007 դեպք, որոնցից 240 305-ն` առողջացած, 5264-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12235 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 693 823 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 5183 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 462 նոր դեպք: Ունենք 565 առողջացած, 13 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1203 է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել