Վրաստանում նոյեմբերի վերջից սպասվում է կորոնավիրուսի տարածման հինգերորդ ալիքը: Այս կարծիքին է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն:
Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»։
Նրա խոսքով` հինգերորդ ալիքն անխուսափելի է ամբողջ աշխարհում, սակայն, եթե բնակչության մեծամասնությունը պատվաստվի, 5 -րդ ալիքը հաղթահարելը դժվար չի լինի: